• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Փաշինյանի վերընտրությունն ավելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ. Լեւոն Զուրաբյան

aliq 12:44 | 20.02.2023
aliq 12:44 | 20.02.2023
Levon Zurabyan

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում եւ այլուր շարունակվում են Մյունխենում փետրվարի 18-ին Բլինքենի մասնակցությամբ Ալիեւ-Փաշինյան եռակողմ բանակցությունների վերաբերյալ քաղաքական գնահատականներն ու վերլուծությունները: Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ուշագրավ անդրադարձը:

Զուրաբյանը ցավով արձանագրել է, որ բանակցություններում Փաշինյանն այդպես էլ չի հակադարձել Ալիեւին, երբ վերջինս Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքների բռնազավթման, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտման եւ այլեւայլ «մեղքերի» համար։

Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ

«Փաշինյանը լռեց, երբ Ալիեւն ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, մինչդեռ պետք էր ընդամենը ասել, որ արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում այդ բանակցություններում, եւ ոչ թե Ալիեւը»,- շեշտել է Զուրաբյանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Փաշինյանը ոչ մի համոզիչ փաստարկ չի կարողացել բերել Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին Ալիեւի կեղծիքները հերքելու համար։ «Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերյալ Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը եւ բերելով տնտեսական աղետալի հետեւանքների»։

Փաշինյանը ոչ մի բառ չասաց․․․

«Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում»,- նշել է Լեւոն Զուրաբյանը։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը նշել է, որ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ Ալիեւի մեղադրանքների վերաբերյալ իր պատասխանում, որի վրա Փաշինյանը ծախսել է իրեն  հատկացված ժամանակի «առյուծի բաժինը», փոխանակ հերքելու Ադրբեջանի նախագահ հերթական ապատեղեկատվությունը, նա պնդել է, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ «համաշխարհային հանրությունն, ըստ Փաշինյանի տրամաբանության, պետք է եզրակացներ, որ «հայերի արածը մի մեծ բան չի»։

Հայ ժողովուրդը վարչապետ է ընտրել կապիտուլյացիան ստորագրողին․ Ալիեւ

Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բանակցություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որը ընդունել է ոչ միայն ամբողջ աշխարհը, այլ նաեւ հայ ժողովրուդը, քանի որ պատերազմից հետո վարչապետ է ընտրել այդ կապիտուլյացիան ստորագրողին։ «Ի դեպ, այս դրվագը ցույց տվեց, որ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում միայն ավելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, եւ ես հուսով եմ, որ դա դաս կլինի մեր որոշ թեթեւամիտ քաղաքացիների համար»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:

Լռելով, Փաշինյանը, փաստորեն, ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը

«Քանի որ Հայաստանի պատմությունը Նիկոլ Փաշինյանի համար սկսում է 2018 թվականի իր «փառապանծ» հեղափոխությունից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չի խախտել եւ չէր էլ կարող խախտել, քանի որ գրավյալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցեագրվել Հայաստանին, հետեւաբար, հակառակ Ալիեւի ասածների, Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառվել։ Նա չգիտի, որ այդ բանաձեւերը չի կատարել հենց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը եւ հրաժարվելով հենց այդ բանաձեւերում ներկայացված կարգավորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինյանը, փաստորեն ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լեւոն Զուրաբյանը։

Պետք էր ընդգծել, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունն ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն արձանագրել է, որ երբ Ալիեւը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, Փաշինյանը անհոդաբաշխ անգլերենով փորձել է բացատրել, որ Ալիեւը «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունն արդեն ընդգրկել է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Մինչդեռ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահի խորին համոզմամբ, Փաշինյանը պետք է Ալիեւին հակադարձեր եւ շեշտեր, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունն ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հենց Ալիեւի մատնանշած բանաձեւերի մեջ եւ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ ժողովուրդն ընտրել է կապիտուլյացիան ստորագրողին․ Ալիեւ
հաջորդը
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սոթք եւ Կուտական

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Առերեսվել իրականությանը

  • 2

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա