• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիեւ

aliq 14:59 | 20.02.2023
aliq 14:59 | 20.02.2023
Biden & Zelensky

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։ Տեղեկություններ կան նաեւ, որ Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են։ Բայդենը Կիեւի Միխայիլյան տաճարում օդային տագնապի ազդանշանի ներքո հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կիեւում հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Վլադիմիր Պուտինի զավթիչ պատերազմը պարտության է հասնում։ «Պուտինին թվում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արումուտքը՝ մասնատված։ Նրան թվում էր, թե իրեն  կհաջողվի մեզնից երկար գոյատեւել»,-ասել է Բայդենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին կանգնած։ «Նա ակնհայտորեն սխալվում է։ Մեկ տարի անց ասվածի վկայությունն այստեղ է, այս սենյակում։ Մենք այստեղ միասին ենք»,-շեշտել է ԱՄՆ նախագահը։ «Աշխարհը կանգնած է արմատական փոփոխությունների եզրին»,-նշել է Բայդենը՝ վերհիշելով, որ Զելենսկին իր հետ հեռախոսազրույցում հորդորել է հավաքել աշխարհի առաջնորդներին եւ նրանց խնդրել աջակցելու Ուկրաինային։ Ըստ CNN-ի՝ Ուկրաինա կատարած Բայդենի առաջին այցը խորհրդանշական պահ է, որը կոչված է ի ցույց դնելու Ուկրաինային եւ նրա ժողովրդին Միացյալ Նահանգների աջակցությունը։

Ո՛չ ուկրաինական, ո՛չ ամերիկյան իշխանությունները անվտանգության նկատառումներով նախապես չէին հայտարարել ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Կիեւում սպասում են երկրի «արեւմտյան գործընկերներից մեկի այցը, իսկ փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը նշել էր, որ անակնկալ է սպասվում։

Բայդենի ու Զելենսկու նախորդ հանդիպումը եղել է 2022-ի դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում, որտեղ Ուկրաինայի նախագահը մեկնել էր ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների, ապա ելույթ էր ունեցել ամերիկյան Կոնգրեսի առջեւ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զոհված զինծառայողների ծնողները կառավարությանը 1 շաբաթ ժամանակ են տվել
հաջորդը
ԼՂ շրջափակումից հետո ո՞րն է հաջորդ քայլը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա