• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Բազմաթիվ վնասված շենքեր հողին են հավասարվել. «Ակոս» թերթի խմբագիր

aliq 21:54 | 21.02.2023
aliq 21:54 | 21.02.2023
Turkey & Syria earthquake

Պոլսահայ «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնել է, որ Թուրքիայի Հաթայ քաղաքում փետրվարի 20-ին երկու ուժեղ երկրաշարժի հետեւանքով փետրվարի 6-ի ցնցումներից հետո վնասված բազմաթիվ շենքեր վերջնականապես հողին են հավասարվել։ Էստուկյանն ընդգծել է, որ փետրվարի 20-ի երկրաշարժից մահացած 8 քաղաքացիներից 3-ը գնացել էին իրենց բնակարաններ, որպեսզի որոշ ապրանքներ դուրս բերեն։ Էստուկյանը հավելել է, որ շատերը լքել են աղետի գոտին, սակայն շատերը շարունակում են այնտեղ մնալ։ Նրանք հիմնականում վրաններում են ապրում։ «Ակոս»-ի խմբագիրը նշել է նաեւ, որ այլ երկրներից օգնություն ցուցաբերելու համար Թուրքիա ժամանած փրկարարական ջոկատների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց հայրենիք, սակայն մի մասը դեռեւս շարունակում է աշխատել աղետի գոտում։

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանից հայտնել են, որ Թուրքիայի Հաթայ նահանգում փետրվարի 20-ի երկրաշարժերի հետեւանքով զգալիորեն վնասվել են Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆի շենքերն ու շինությունները։ Վնասվել են գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը եւ նախկին հյուրանոցի պատերը։ Մարդկային կորուստներ չկան։ Ըստ Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետեւանքով կրկին վնասվել է:

Թուրքիայի Անթաքիա քաղաքից 9 կմ ու Սիրիայի Լաթաքիա բնակավայրից 75 կմ հեռավորության վրա փետրվարի 20-ին Երեւանի ժամանակով 21.05-ին գրանցվել էր 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ, որին հաջորդել էր մի քանի քանի հետցնցում, դրանցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը 2 կմ խորության վրա է։ Ցնցումները զգացվել են նաեւ Լիբանանում, Իսրայելում ու Կիպրոսում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մենք հաղթահարում էինք ինքներս մեզ․ Հարություն Մարության
հաջորդը
Մոսկվան եւ Բրյուսելը քննարկել են ՀՀ-ում ԵՄ առաքելության թեման

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023
  • Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

    20:11 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա