• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Միջանցքային տրամաբանության մասին խոսք չկա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

aliq 18:49 | 22.02.2023
aliq 18:49 | 22.02.2023
Sergey Kopirkin

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։ Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այս առնչությամբ բազմիցս եւ շատ հստակ արտահայտել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման եւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չկա»,– 24News-ին ասել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ ծանոթ է իր գործընկերոջ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի ավելի վաղ արած հայտարարություններին եւ նշել, որ վերջինս միջանցքի եւ միջանցքային տրամաբանության մասին չի խոսել։ «Այն, ինչի մասին նա խոսել է, արձանագրվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման ժամանակ։ Խոսքը տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց դա այն փիլիսոփայությունն է, տրամաբանությունն ու ձեւակերպումը, որն ընդունում են բոլոր կողմերը»,– ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Ավելի վաղ Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հարցին, հայտարարել էր, որ ստեղծվել են փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են տվյալ հարցով, եւ որոնք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի ինչպես գործարար շահերի, այնպես էլ տեխնիկական հարցերի տեսանկյունից: Այս համատեքստում Բոչարնիկովը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախագիծը միանգամայն իրագործելի է անվանել։ Բաքվում ՌԴ  դեսպանը նախորդ տարվա հունիսին նշել է, որ Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու եւ այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու Եվրամիության ցանկությունն ակնառու է: Բոչարնիկովը նաեւ պնդել է, որ Բրյուսելը չի հիշատակում ո՛չ եռակողմ այդ հայտարարությունները, ո՛չ էլ գործընթացում Ռուսաստանի դերը։ Ըստ նրա՝ Եվրամիությունը կարող է օգուտ բերել գործընթացին, եթե ստանձնի տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանը հաստատում է ստացել, որ Բաքուն պատրաստ է ԼՂ-ի հետ երկխոսության
հաջորդը
Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով. Հաագայի միջազգային դատարան

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա