• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իրականում քանի մարդ է մոբիլիզացվել Ռուսաստանում

aliq 14:27 | 03.03.2023
aliq 14:27 | 03.03.2023
Russia mobilisation

Ըստ Медиазона-ի տվյալների` անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Ռուսաստանում մոբիլիզացվել է ոչ թե 300 հազար մարդ, ինչպես պաշտոնապես հայտարարվել էր նախապես, այլ 527 հազար 703 մարդ։

Медиазона-ն այս եզրահանգմանը եկել է անցյալ տարվա հոկտեմբերին մշակած մոբիլիզացիայի ծավալների գնահատման նոր մեթոդով անցկացված հետազոտության արդյունքում։

Նոր մեթոդի հիմքում, ըստ պարբերականի, արագացված կարգով կնքված ամուսնությունների վիճակագրության վերլուծությունն է։ Ըստ այդմ` 2022 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարված «մասնակի մոբիլիզացիայից» հետո այն տղամարդկանց, որոնք ստացել էին հավաքագրման ծանուցագրեր, թույլատրվել էր արագացված կերպով ամուսնություն կնքել՝ ԶԱԳՍ-ում հայտի ներկայացման օրը։

Մոբիլիզացվածները զանգվածաբար օգտվել են այդ հնարավորությունից, որպեսզի զոհվելու պարագայում հարազատներն ու ընտանիքի անդամները փոխհատուցում ստանալու իրավունք ունենային։ Ուշագրավ է այն, որ նույնիսկ այն բանից հետո, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ մասնակի զորահավաքն ավարտված է, արագացված ամուսնությունների կնքման ծավալուն հոսքը չի դադարել, եւ հավաքագրվածները շարունակել են ամուսնանալ արդեն ծառայության վայրում կամ արձակուրդ գալուց հետո։

Պաշտոնական վիճակագրությունը նույնիսկ վկայում է, որ 2022 թվականի նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կնքված ամուսնությունների թիվը 45 հազարով ավելին է եղել, դեկտեմբերին՝ 16 հազարով։ Հետազոտության վերջնարդյունքում Медиазона-ի մասնագետները պարզել են, որ մոբիլիզացվածների թիվը եղել է ոչ թե 300 հազար, այլ ոչ պակաս, քան 527 հազար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կայցելի Հարավային Կովկաս. Պետդեպ
հաջորդը
Ֆրանսիացի ռեժիսորը ուկրաինական պատերազմի մասին կինոնկար է նկարահանել

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա