• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կայցելի Հարավային Կովկաս. Պետդեպ

aliq 12:00 | 03.03.2023
aliq 12:00 | 03.03.2023
us state department

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է, որ Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան։ Ուղեւորությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Փրայսը նշել է՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ավագ խորհրդականի այցերը Հարավային Կովկասի երկրներ պարբերական կլինեն: «Բոնոն մտադիր է հանդիպել երկրների ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու եւ մեր անփոփոխ հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը արտահայտելու համար։ Ինչպես ավելի վաղ նշեցի, իր այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները։ Նա ըստ հերթականության կմեկնի Բաքու, Երեւան եւ Թբիլիսի»,- նշել է ամերիկացի դիվանագետը։

Վաշինգտոնի համոզմամբ տարածաշրջան կատարած այցը Բոնոյին կօգնի շարունակելու Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի ունեցած երկխոսությունը: «Ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգեւորված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին ջանքերից՝ խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ»,- նշել է Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի կառուցմանը:

ԱՄՆ համանախագահի պաշտոնը թափուր չի մնում

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրել է Ֆիլիպ Ռիքերը, որը նախորդ տարվա օգոստոսի վերջին այդ պաշտոնում փոխարինել էր Էնդրյու Շաֆերին: Նրա հրաժարականի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր հունվարի սկզբին։ Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այդ պաշտոնում նշանակել է Լուիս Բոնոյին: Նախկինում Բոնոն զբաղեցնում էր ՄԱԳԱՏԷ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի պաշտոնակատարի պաշտոնը: Լուիս Բոնոն եղել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի եւ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի խորհրդականը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրաժարական տվող հայ նախարար եմ փնտրում
հաջորդը
Իրականում քանի մարդ է մոբիլիզացվել Ռուսաստանում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա