• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Սփյուռքում իրավիճակ չի փոխվել

Մհեր Արշակյան 16:45 | 06.06.2023
Մհեր Արշակյան 16:45 | 06.06.2023
meeting Canada

ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբը հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել վերանայելու Արցախի հարցում իր դիրքորոշումը։

Մի պահ ընդունենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախումբն իրավունք ունի Փաշինյանին նման կոչ անելու։ Բայց ո՞ր դիրքորոշումը պիտի վերանայի Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելո՞ւ։

Խնդիրն այն չէ, թե ես ինչ եմ մտածում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի արարքի մասին, այլ այն, թե ինչ կարող է անել Փաշինյանն այս իրավիճակում։ Այսինքն՝ ի՞նչ կարող է անել Փաշինյանն այսօր, երբ ինչ կարող էր անել ավելի վաղ, չի արել։ Փաշինյանը չի կարող փոխել իր դիրքորոշումն ու վերջ։ Այսինքն՝ չի կարող հայ քաղաքական հռետորաբանություն վերադարձնել առավելապաշտությունը մի պարզ պատճառով՝ նա ռեսուրս չունի հռետորաբանություն փոխելու։ Նա պարզապես ռեսուրս չունի։ Այսինքն՝ չի կարող ասել՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ սա նշանակում է, որ Ադրբեջանին պատերազմ սկսելու առիթ է տալիս։

Փաշինյանը չէր կարող նույնիսկ լռել, ոչինչ չասել, իր «խաղաղության դարաշրջան»-ի հետ լռելը չի համատեղվում, որովհետեւ այդ դարաշրջանի հետ պետք է հաշտվի նաեւ հայ ժողովուրդը։ Եթե Փաշինյանը ոչինչ չհայտարարի, ոչ ոք չի հասկանա, թե ուր է գնում այդ մարդն իր թիկունքում։ Իսկ հիմա Փաշինյանը դեմքով կանգնում է դեպի Հայաստան-հայ ժողովուրդն ու ասում՝ ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ կարող անել։

Փաշինյանը չի կարող ասել նաեւ, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Ղարաբաղի։ Փաշինյանը Ղարաբաղի հարցով որեւէ բան որոշելու իրավունք չունի կրկին մի պարզ պատճառով՝ նա կորցրել է այդ հարցով որեւէ բան որոշելու իրավունքը նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այդ փաստաթղթով Ղարաբաղում որեւէ բան որոշելու իրավունքը ռուսներինն է, մինչեւ նրանց լիազորությունների ժամկետն էլ կավարտվի։

Կրկնում եմ՝ հարցն այն չէ, որ մենք պաշտպանում ենք Փաշինյանին, այլ այն, որ Փաշինյանը Հայաստանից բացի ուրիշ մեկի հարցը լուծելու ռեսուրս եւ իրավունք չունի։ Նա կորցրել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր կորցնել։ Ինչ հնարավոր էր անել մինչեւ պատերազմը, նա չի արել։ Պատերազմից հետո նա այլեւս ոչինչ չի կարող անել։ Կարող է միայն պատերազմ հայտարարել Ադրբեջանին։

«Մենք կվերահաստատենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը եւ կոչ կուղղենք վարչապետ Փաշինյանին՝ վերանայելու իր դիրքորոշումը»,- ասում են կանադահայերը։

Հարցն էլ հենց այն է, որ կանադահայերը կարող են իրենց վերագրել ինչ-որ հանձնառություններ, Փաշինյանը չի կարող, քանի որ «կարողանալու» պարագայում նա Հայաստանի ժողովրդին է ներքաշում դրա հետեւանքների մեջ, կանադահայերը այդ ներքաշումից ոչ մի վնաս չեն կրում։ Ու ոչ միայն կանադահայերը, այլ նույնիսկ իրանահայերն ու Ջավախքի հայերը, որոնք ֆիզիկապես մոտ են Հայաստանին։

Ընդհանրապես, եթե կա տարբերակ Հայաստանին նորից դարձնելու Ղարաբաղի անվտանգության եւ ինքնորոշման պայքարի երաշխավոր, կանադահայերը պետք է ասեն։ Փաշինյանն անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարողանում երաշխավորել, նրա ի՞նչ ուժերի բանն է Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքների պաշտպանությունը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները
հաջորդը
Մայիսին Հայաստան է այցելել մոտ 180 հազար զբոսաշրջիկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն