• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ շախմատիստները չեն մեկնի Բաքու, ծանրամարտի առաջնությունը Երեւանում չի անցկացվի

aliq 11:23 | 13.06.2023
aliq 11:23 | 13.06.2023
Chess Romania Mamaia

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել է, որ Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը՝ անվտանգության նկատառումներով։ Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 206 շախմատիստ։ Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը։ Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայում ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանն էլ հունիսի 8-ին թվիթերյան իր գրառման մեջ նշել էր, որ երկընտրանքի առաջ է կանգնել` մեկնել Բաքու, թե ոչ։  Նա խոստովանել է, որ որպես շախմատիստ կցանկանար մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը, բայց որպես հայ մտահոգություններ ունի իր անձնական անվտանգության հարցում։ Արոնյանը հավելել է` քանի որ ՖԻԴԵ-ն առաջ է մղում հիբրիդային ձեւաչափը, ինքը պատրաստ է խաղալու ցանկացած հնարավոր վայրից. հիբրիդային ձեւաչափը ենթադրում է, որ շախմատիստը կարող է խաղալ առցանց, բայց այդ ընթացքում գտնվելով հանրային վայրում։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան 2024 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնում 

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի ոչ թե Հայաստանում, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, այլ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի նիստում: Նշվում է, որ Բահրեյնի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուներինը՝ Երեւանինն ու Տիրանայինը: 2024-ի ծանրամարտի աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբերին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայում գործարկվել են կանանց համար առաջին կուպեները
հաջորդը
Քարտեզի գաղտնիքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն