• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանում հուսով են՝ քաղաքական թյուրիմացությունները չեն ազդի «Հյուսիս-հարավ»-ի վրա

aliq 19:34 | 17.06.2023
aliq 19:34 | 17.06.2023
Iran & Azerbaijan flags

Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սառեցումը չի ազդի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման եւ նախագծի ավարտի վրա: Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները սրվել են ադրբեջանական սահմանների մոտ Իրանի լայնածավալ զորավարժություններից հետո: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրել են ագրեսիվ հռետորաբանության համար։ Նախարարը նշել է, որ նախօրեին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ հանձնաժողովի ղեկավար Մուստաֆաեւին: «Համաձայնեցինք, որ այս նախագծի շուրջ երկու կողմերի միջեւ ծագած քաղաքական թյուրիմացությունները որեւէ ազդեցություն չեն ունենա դրա իրագործման վրա»,- ասել է նախարարը:

«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչեւ Հնդկաստան Մումբայ նավահանգիստ: Միջազգային տրանսպորտային միջանցքի  երեք երթուղի գոյություն ունի` տրանսկասպյան (երկաթուղիների եւ նավահանգիստների օգտագործմամբ), արեւմտյան եւ արեւելյան (ցամաքային)։ 2023-ի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել «Հյուսիս-հարավ»-ի արեւմտյան երթուղու՝ Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի կառուցման վերաբերյալ։

Բաքուն Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր չի տրամադրի

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում ԻԻՀ դեսպանատնից հայտնել են, որ Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումն իր միջազգային օդանավակայաններում: Իրանի դիվանագիտական գերատեսչությունը հորդորել է Ադրբեջան այցելելու մտադրություն ունեցող իր քաղաքացիներին նախապես վիզա ստանալ առցանց եղանակով` ASAN համակարգի միջոցով կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից:

Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020-ից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թույլ չտալ պատմության կրկնությունը
հաջորդը
Ֆրանսիան մտահոգություն է հայտնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն