• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չինաստանը եւ Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել․ Սի Ծինփին

aliq 15:55 | 19.06.2023
aliq 15:55 | 19.06.2023
US & China flags

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հունիսի 19-ին ընդունել է երկօրյա այցով Պեկինում գտնվող  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ձեռք բերեցին առաջընթաց եւ պայմանավորվածություններ մի շարք հարցերի շուրջ, դա շատ լավ է»,- ասել է Չինաստանի ղեկավարը: Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի բանակցությունների ժամանակ «Չինական կողմը հայտնեց իր դիրքորոշումը, երկու կողմերը համաձայնել են համատեղ կյանքի կոչել Բալիում՝ 2022-ին G20 գագաթնաժողովի շրջանակում, իմ եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ ձեռք բերված կոնսենսուսը»:

Չինաստանը Թայվանի հարցում զիջումների չի գնա․ Վանգ Յին

Նախագահի հետ հանդիպումից առաջ Չինաստանի կոմ​​կուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ փակ դռների հետեւում բանակցություններում հայտարարել է, որ Պեկինը Թայվանի հարցում փոխզիջումների չի գնա: «Ազգային միասնության պահպանումը միշտ եղել է Չինաստանի արմատական շահերի էությունը… Այս հարցում Չինաստանը փոխզիջումների եւ զիջումների տեղ չունի»,- նշել է պաշտոնյան: ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում Վանգ Յին Վաշինգտոնից պահանջել է չբորբոքել, այսպես կոչված, չինական սպառնալիքը, չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի անօրինական պատժամիջոցները, դադարեցնել Չինաստանի տեխնոլոգիական զարգացման ճնշումը եւ չմիջամտել Չինաստանի ներքին գործերին։

Բանակցություններն անկեղծ էին, առարկայական եւ կառուցողական․ ԱՄՆ պետդեպ

Բլինքենը, որը հինգ տարիների ընթացքում առաջին անգամ է այցելում Չինաստան, եւ որը Պեկին այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր, նախօրեին հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: Բլինքենի այցի նպատակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները, որոնք է՛լ ավելի են սրվել փետրվարին Վաշինգտոնի կողմից չինական օդապարիկը խոցելուց հետո, ինչպես նաեւ առեւտրի ու տեխնոլոգիաների ոլորտներում շարունակական տարաձայնությունների պատճառով: ԱՄՆ պետքարտուղարությունը Ցին Գանի հետ բանակցությունները բնութագրել է որպես «անկեղծ, առարկայական եւ կառուցողական»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւան-Բարսելոնա-Երեւան երթուղով չվերթը ամեն երկուշաբթի եւ ուրբաթ
հաջորդը
Երասխի գործարանի տարածքում կտեղադրվեն ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի դրոշները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն