• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը պետք է միանա ԼՂ հակամարտության կարգավորմանը. Լուկաշենկո

aliq 15:29 | 20.06.2023
aliq 15:29 | 20.06.2023
Collective Security Treaty Organization

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի համար այժմ բարդ ժամանակներ են, որոնք պահանջում են ուժերի, փորձի եւ ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում հանուն խաղաղության պահպանման: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ խնդիրների լուծումը ձախողելու համար կազմակերպության հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են։

«Օրինակ՝ Ղրղզստանը վաղուց է խնդրում օգնել Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում Հայաստանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պետք է ինչ-որ կերպ միանա այդ բարդագույն հակամարտության կարգավորմանը։ «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները մշտապես կկշտամբեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ եւ ելք փնտրել»,- Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը շեշտել է Լուկաշենկոն:

Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է քաղաքական գնահատական տա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսին հայտարարել էր, որ ՌԴ-ն ինչպես Ղազախստանում 2022-ի հունվարին, պատրաստ էր ճիշտ նույն կերպ օգնելու նաեւ ՀԱՊԿ անդամ Հայաստանին։ Լավրովի պնդմամբ՝ 2022-ի աշնանը Երեւանում կազմակերպության անցկացված գագաթնաժողովին ընդառաջ հայ դաշնակիցների խնդրանքով փաստաթուղթ էր նախապատրաստվել հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին։ Ըստ Լավրովի` եթե Երեւանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր եւ պատրաստ մնար ստորագրման համար, Հայաստանը կշահեր եւ ավելի կայուն իրավիճակ կստանար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել. ԱՄՆ նախագահ
հաջորդը
Անհամատեղելիների հեմատեղո՞ւմ
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 21 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Սարսանգի ջրամբարը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ

    23:35 | 21.09.2023
  • Մկրտչի 16-ամյա եղբայրը եւ 67-ամյա հարեւանը սպանվել են....

    23:25 | 21.09.2023
  • ՀՀ անկախությանը նորից սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը....

    23:21 | 21.09.2023
  • Մեկնարկել է ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը

    23:18 | 21.09.2023
  • Թյուրքական պետությունների կազմակերպությունը դատապարտել է

    22:45 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա