• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը ԼՂ-ի շուրջ սեղմում է օղակը. լսումներ ԱՄՆ Կոնգրեսում

aliq 14:50 | 22.06.2023
aliq 14:50 | 22.06.2023
United States House of Representatives

Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները: Կոնգրեսականը շեշտել է, որ ԼՂ փոքրաթիվ խոցելի բնակչությունը շրջապատված է ավելի մեծ եւ ավելի հզոր ադրբեջանական ուժերով, որոնց աջակցում է Թուրքիան: Լսումները վարող կոնգրեսական Ջիմ Մաքգավերնի շեշտմամբ՝ քննարկումը տեղի է ունենում, քանի որ կան մտավախություններ, որ ԼՂ-ի հայերը վտանգի մեջ են: Եվ այդ վախը, ըստ կոնգրեսական Մաքգավերնիի, հիմնավորված է:

Կոնգրեսականը Սմիթը հավելել է, որ 2020-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նա հավելել է, որ Բաքուն ոչ միայն բռնազավթել է նախկին տարածքի մեծ մասը, այլեւ նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, եւ մարդկանց համար ավելի դժվար է դարձել ԼՂ-ում ստանալ սնունդ եւ այլ ապրանքներ: «Մինչ մեր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ, Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել՝ որ ուղղությամբ է այդ ամենը գնում… Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները»,- ընդգծել է Քրիս Սմիթը:

Հանրապետական Սեմ Բրոունբեքն իր հերթին ահազանգել է, որ Բաքուն մտադիր է ստիպել ԼՂ բնակչությանը հեռանալ եւ չվերադառնալ: Նա հայտարարէլ է, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձեւը: Կոնգրեսականն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Բրոունբեքը առաջ է քաշել ԼՂ հայերի կրոնական ազատության հարցը եւ նշել, որ ամերիկյան կրոնական հասարակությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի բնակչության կրոնական ազատության ապահովմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերին Լարսի անցակետում արդեն գործում է 39 անցուղի
հաջորդը
Մարտակերտում ադրբեջանցիների կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ռուսների վերաբերմունքը «դավաճանություն» է որակել

    14:43 | 03.10.2023
  • Ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ․ Պետդումա

    14:28 | 03.10.2023
  • Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչի երկակի ստանդարտները

    14:22 | 03.10.2023
  • Ադրբեջանական օգնություն ամայացած Ստեփանակերտին

    14:08 | 03.10.2023
  • Աշխատանքի տոնավաճառ արցախցիների համար

    13:42 | 03.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

  • 5

    ԼՂ հայազգի 7 բնակիչ Ադրբեջանի քաղաքացիությո՞ւն է նախընտրել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա