• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դե գնացեք, բանակցեք․ Մարուքյան

aliq 17:20 | 27.07.2023
aliq 17:20 | 27.07.2023
Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, ասել է, որ Ադրբեջանը հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսելու եւ ինտեգրման հարցերը քննարկելու ԼՂ ներկայացուցիչների հետ, որոնք էլ կորոշեն` ինչ են ուզում։

Հաջիեւը հուլիսի 26-ին հայտարարել էր, թե խաղն ավարտվել է, եւ Արցախին մնում է միայն Ադրբեջանի կազմում ինտեգրվելը։ Ըստ Մարուքյանի՝ դա դիվանագետի հայտարարություն չէ` նշելով, որ խոսքը էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած մարդկանց մասին է։ «Եթե հարյուր հազար մարդու կյանքն Ադրբեջանի համար խաղի հարց է, դա ես թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող իրենք դիտարկեն»,– ասել է Մարուքյանը։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրվի։

«Հիմա Հիքմեթ Հաջիեւն ասում է` խաղը ձեր ավարտված է, դուք պետք է ինտեգրվեք։ Դե գնացեք, բանակցեք եւ ասեք մարդկանց։ Դա «Թվիթերում» չեն բանակցում»,– նշել  նա։ Մարուքյանը հույս է հայտնել, որ ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների այդ հանդիպումը տեղի կունենա։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երեւանից ուղեւորվել է ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ, որտեղ ավելի քան 120 հազար մարդու, նրանց թվում՝ 30 հազար երեխայի եւ 20 հազար տարեցի սովամահություն է սպառնում։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր եւ կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԻԱՎ ունեցողները բախվում են խտրականության
հաջորդը
Երեւանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 21 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Մկրտչի 16-ամյա եղբայրը եւ 67-ամյա հարեւանը սպանվել են....

    23:25 | 21.09.2023
  • ՀՀ անկախությանը նորից սպառնում է Ադրբեջանի դաժան վարչակարգը....

    23:21 | 21.09.2023
  • Մեկնարկել է ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը

    23:18 | 21.09.2023
  • Թյուրքական պետությունների կազմակերպությունը դատապարտել է

    22:45 | 21.09.2023
  • Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ․ Բեգլարյան

    22:13 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա