• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինչու է կրճատվում Կարմիր խաչի ֆինանսավորումը

aliq 18:02 | 08.08.2023
aliq 18:02 | 08.08.2023
Կարմիր խաչի ընկերություն

Հարավային Աֆրիկայում ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավարի տեղակալ Մուցա Մուգանգավարին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սպասում է, որ միջազգային դոնորներն առաջիկա երկու տարում կկրճատեն մարդասիրական նախագծերի ֆինանսավորումը: Նա հավելել է, որ տարեցտարի ավելի դժվար է դառնում ոչ նպատակային միջոցներ ներգրավելը, ինչը դժվարացնում է մոռացված ճգնաժամերի ֆինանսավորումը: Ըստ նրա՝ կոմիտեն պետք է հարմարվի նոր իրողություններին, առաջիկա ամիսներին վերանայի իր գործունեությունն ու առաջնահերթությունները ինչպես տեղերում, այնպես էլ ԿԽՄԿ կենտրոնակայանում:

Միեւնույն ժամանակ Մուգանգավարին հույս է հայտնել, որ դոնորների աջակցությամբ ԿԽՄԿ-ն այնուամենայնիվ կկարողանա ավելի շատ միջոցներ ներգրավել 2023-ի իր կարեւորագույն մարդասիրական գործողությունների համար: Նրա կարծիքով` Կարմիր խաչը չպետք է մոռանա նաեւ այլ ձգձգվող զինված հակամարտությունների մասին, որոնք, օրինակ, շարունակվում են Աֆրիկայի Սահելշրջանում եւ Սոմալիում, որտեղ բռնության աճ է նկատվում, որը սրվում է երկարատեւ երաշտի հետեւանքների պատճառով։

Դեռ 2020-ի նոյեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտնել էր, որ կազմակերպությունը մտադիր է 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան: Կարմիր խաչը նախատեսում էր Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի գրասենյակներից բացի ստեղծել նորը։ Մտադրություն կար ավելացնելու նաեւ կազմակերպության ֆինանսավորումը. եթե նախքան պատերազմը Կարմիր խաչի՝ տարածաշրջանին հատկացվող տարեկան բյուջեն 10 միլիոն շվեյցարական ֆրանկ էր, հաջորդ տարի այն կլինի 45 միլիոն:

1863 թվականին հիմնադրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Կազմակերպությունը ձգտում է օգնելու ամբողջ աշխարհում հակամարտություններից եւ զինված բռնություններից տուժած մարդկանց: ԿԽՄԿ-ն ֆինանսավորվում է կամավոր ներդրումներից, որոնց մեծ մասը տալիս են կառավարությունները, ինչպես նաեւ մասնավոր աղբյուրները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երասխի գործարանի աշխատանքը դադարեցնելու հիմք չկա․ Երեւանը հակադարձում է Բաքվին
հաջորդը
Անտանելի շոգ եւ ջրհեղեղներ Եվրոպայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն