Բայդենը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ եւ շուտով կդիմի Ամերիկայի ժողովրդին: Տեղեկությունը հայտնել է իսրայելական Haaretz-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Իսրայել երկրորդ ավիակիր ուղարկելու հարցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Գազայի հատվածում կոտորած ծրագրելու համար: «Ի՞նչ է անում ամերիկյան ավիակիրը Իսրայելում»,- հայտարարել է Էրդողանը: