«Ես հրամայել եմ հանել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում բոլոր սահմանափակումները»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Սահմանին զինվորների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ ՑԱԽԱԼ-ն արդեն վերահսկում է իրավիճակը եւ լայնածավալ հարձակում է ձեռնարկում: «Դուք տեսել եք՝ ինչ գին ենք վճարել, եւ փոփոխությունների ականատես կլինեք»,- նշել է Գալանտը:
Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը փոփոխություններ էր ուզում Գազայում, այն կփոխվի, բայց իրենց ակնկալած փոփոխություններից 180 աստիճանով, եւ նրանք կզղջան այս պահի համար:
«Գազան այլեւս առաջվանը չի լինի։ Յուրաքանչյուր ոք, ով եկել է գլխատելու, սպանելու կանանց եւ Հոլոքոստը վերապրածներին, կոչնչացվի առավելագույն ուժով եւ առանց փոխզիջման»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը: