• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սպիտակ տունը հավանություն է տվել Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին հարվածելու ծրագրին․ CBS

aliq 14:17 | 02.02.2024
aliq 14:17 | 02.02.2024

Սպիտակ տունը հաստատել է Իրաքում եւ Սիրիայում իրանական օբյեկտների դեմ մի շարք հարվածներ հասցնելու ծրագրերը՝ ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման: Այս մասին հաղորդում է ամերիկյան CBS News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներից ստացված տեղեկատվությանը։

Այդ հարվածները, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կիրականացվեն մի քանի օրվա ընթացքում եւ, հավանաբար, կախված կլինեն եղանակային պայմաններից:

ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել վատ եղանակին, սակայն նախընտրում են ընտրված թիրախների լավ տեսանելիությունը՝ խաղաղ բնակիչներին չվնասելու համար, հավելել են աղբյուրները CBS News-ին՝ չհաստակեցնելով, թե որ թիրախներն են ընտրվել հարվածների համար։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ամերիկյան ԶԼՄ-ների, այդ թվում նաեւ CBS-ի տվյալներով, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ էին հասցվել Հորդանանի տարածաքում տեղակայված «Թաուեր 22» կոչվող ամերիկյան ռազմաբազայի ենթակառուցվածքներին, ինչի հետեւանքով զոհվել էին 3, վիրավորվել՝ 40 զինվորական։

Չնայած ամերիկյան կողմից հնչած պնդումներին Հորդանանի Հաշիմյան Թագավորության հաղորդակցության նախարար եւ կառավարության խոսնակ Մուհաննադ Մուբայդինը հարձակումից ժամեր անց հայտարարել է, որ այն տեղի է ունեցել Սիրիայի տարածքում՝ Հորդանանի հետ սահմանին մոտ գտնվող Ալ-Տանֆում տեղակայված ԱՄՆ ռազմակայանի դեմ։

«ԱՄՆ զինվորականների դեմ հարձակումը տեղի է ունեցել Հորդանանի տարածքից դուրս` Սիրիայում, Ալ—Տանֆ բազայի վրա»,-ընդգծել էր Մուբայդինը։

Նույն օրը երեկոյան հնչեցրած ելույթի ժամանակ նախագահ Ջո Բայդենը կրկնելով, որ հարձակումը տեղի է ունեցել Հորդանանի տարածքում ասել է, որ այն իրականցրել են Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը ստացող աշխարհազորային զորամիավորումները։

«Չնայած մենք դեռ հավաքում այս հարձակման մասին բոլոր փաստերը, այնուամենայնիվ մենք գիտենք, որ այն իրականացնողները Սիրիայում եւ Իրաքում գործող արմատական ​​զինված խմբավորումներն են եւ աջակցություն են ստանում Իրանից։ Վստահեցնում եմ,, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, այնպես` ինչպես հարկ ենք համարում»,-ասել է Բայդենը։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին իր հերթին հունվարի 29-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկյան ռազմակայանի դեմ հարձակման մեջ Թեհրանի ունեցած ներգրավվածության մասին պնդումները «անհիմն» է որակել։ Նա նաեւ հավելել էր, որ տարածաշրջանում գործող աշխարահազորային ռազմականացված ուժերը, որոնք հայտնի են «Դիմադրության առանցք» հավաքական անվանումով, «իրենց որոշումներում եւ գործողությունների իրականացման համար հրամաններ չեն ստանում Իրանի Իսլամական Հանրապետությունից»։

Քանաանիի խոսքերով ԱՄՆ-ի շարունակվող հարվածները Սիրիայի եւ Իրաքի ուղղությամբ, ինչպես նաեւ Գազայի հատվածում ընթացող պատերազմը միայն նպաստում են Մերձավոր Արեւելքում անկայունության խորացմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կործանված Իլ-76-ի զոհված ուկրաինացիների մարմինների վերադարձին Մոսկվան չի արձագանքել
հաջորդը
Ադրբեջանը Հայաստանի բնապահպանական դրությունը ներկայացնող քարտեզ է պատրաստում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն