• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տասնամյակներով Հայաստանի ունեցած անվտանգության մեխանիզմները, չեն աշխատել․ Միրզոյան

aliq 11:50 | 01.04.2024
aliq 11:50 | 01.04.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Անվտանգության այն մեխանիզմները, որոնք Հայաստանն ունեցել է մի քանի տասնամյակ, չեն աշխատել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արգենտինական Todos Noticias հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ։

Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջանի վատթարացման եւ այդ համատեքստում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների էլ ավելի խորցման մասին հարցին Միրզոյանը նշել է․ «Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաեւ տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, եւ սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց: Նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի եւ Հայաստանի մի մասի խաղաղությանը»։

Ընդգծելով, որ չնայած 2020 թվականին Ռուսաստանը խաղաղապահներ էր ուղարկել Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, եւ ի հեճուկս այդ ամենի մի շարք ադրբեջանական կողմը մի շարք հարձակումներ է իրականացրել նաեւ Հայաստանի սահմանների վրա, արտգործնախարարը նշել է, որ այդ ամենին «գոհացուցիչ արձագանք» Երեւանը չի ստացել իր դաշնակիցներից։

«Այսպիսով, անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք խնդրեցինք, որ Եվրամիությունը գա ու մշտադիտարկի իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ»,-ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ նման համատեքստում այնուամենայնիվ Երեւանն ու Մոսկվան պահպանում են տնտեսական հարաբերությունները, ունեն երկկողմ առեւտուր, համագործակցության տարբեր ոլորտներ եւ նույնիսկ լավ կապեր անվտանգության շրջանակներում։

«Բայց ճիշտ է նաեւ, որ այսօր մենք նույն մտքերը չունենք եւ, պարզ ասած, նույն լեզվով չենք խոսում։ Այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել», — հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով ՀՀ-ի եվրոատլանտյան ինտեգրմանը Միրզոյանը նշել է, որ Երեւանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։  ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին էլ արտգործնախարարը նշել է, որ հայ ժողովուրդը «իսկապես ունի եվրոպական ձգտում», որից հետո ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում հնչեցրած ելույթի հայտնի հատվածը․ «Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն է հնարավոր համարում և պատրաստ է մոտենալ Հայաստանի հետ»։ 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազայում հակամարտության սկզբից ի վեր իսրայելական բանակի կորուստները հասել է 600-ի
հաջորդը
ՌԴ-ում կստեղծվի ազգամիջյան եւ միգրացիոն քաղաքականության հարցերով գերատեսչություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն