ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Իսրայելի դեմ Իրանի ապրիլի 14-ի «բացահայտ եւ աննախադեպ» հարձակումը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ Բլինկենը շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարար Ֆիդանին՝ տարածաշրջանում հետագա լարվածությունը թուլացնելուն ուղղված նրա շարունակական ներգրավվածության համար:
ԱՄՆ պետքարտուղարը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն «երկաթյա» հանձնառնություն ունի Իսրայելի անվտանգության ապահովության հարցում եւ զգուշացրել, որ Վաշինգտոնը զգոն է ցանկացած սպառնալիքի նկատմամբ։