• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն կսկսեն բարտերային առեւտուր, որը հնարավորություն կտա խուսափել բանկային համակարգից

aliq 13:44 | 08.08.2024
aliq 13:44 | 08.08.2024

Ռուսաստանն ու Չինաստանը ծրագրում են սկսել բարտերային առեւտուրը՝ այդպիսով փորձելով սահմանափակել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող բանկային համակարգերի օգտագործումը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Նշենք, որ Բարտերը դա փոխանակման համակարգ է առեւտրի ոլորտում, որով գործարքի մասնակիցները ուղղակիորեն փոխանակում են ապրանքներ կամ ծառայություններ այլ ապրանքների կամ ծառայությունների համար՝ որպես փոխանակամն միջոց չօգտագործելով արժույթը։

ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ վճարումների երկկողմանի ուշացումներից հետո ի հայտ են եկել արեւմտյան բանկային համակարգերը շրջանցող լուծման ուղիներ՝ չինական փոքր տարածաշրջանային բանկերի տեսքով , սակայն վճարման խնդիրները դեռեւս պահպանվում են:

Բարտերային առեւտուրը Մոսկվային եւ Պեկինին թույլ կտա նվազեցնել արեւմտյան կարգավորիչների համար երկկողմ գործարքների թափանցիկությունը եւ սահմանափակել արժութային ռիսկերը, նշում է գործակալությունը։

Ըստ Reuters-ի աղբյուրների, այս աշնանը սպասվում է երկու բարտերային գործարք՝ կապված գյուղատնտեսության հետ։ Բարտերային սխեմայի պատրաստման մասին հայտարարել է ռուսական խոշոր բանկի թոփ-մենեջերը, որը հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Ռուսական արդյունաբերական ընկերություններից մեկի զրուցակիցն էլ ասել է, որ քննարկվում է Ռուսաստանից մետաղների արտահանման հարցը՝ Չինաստանից սարքավորումների ստացման դիմաց։

Բարտերային առեւտուրը, ըստ Ռուսաստանի կառավարության աղբյուրի, ելքեր է առաջարկում խնդրահարույց իրավիճակից՝ ինչպես պատժամիջոցների տակ հայտնված, այնպես էլ քաղաքացիական ապրանքների համար վճարումների հետ կապված: Նրա խոսքով՝ այս ոլորտում հեռանկարները չեն բարելավվել նույնիսկ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականի մայիսին Չինաստան կատարած այցից հետո։

Reuters-ի զրուցակիցները ավանդական վճարային սխեմաների թափանցիկությունն անվանում են սահմանափակող գործոն չին-ռուսական երկկողմ առեւտրի համար։ Բացի այդ, Ռուսաստանն ու Չինաստանը ուղիղ վճարման մեխանիզմ չունեն։ Պատժամիջոցների տակ չհայտնված բանկերի համար SWIFT-ը մնում է որպես միակ տարբերակ, որը ըստ աղբյուրներից մեկի, «միջազգային բանկային համակարգ է, որը լիովին թափանցիկ է, այդ թվում՝ ամերիկացիների համար»:

Reuters-ը նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրի պատմության մեջ եղել են բարտերային գործարքներ. 2019 թվականին Պեկինը համաձայնել է փոխանակել Մալազիայից մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ արմավենու յուղը՝  շինարարական ծառայությունների, բնական ռեսուրսների արտադրանքի եւ քաղաքացիական եւ պաշտպանական սարքավորումների դիմաց:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետք է բացահայտել Սաակաշվիլիի կառավարության մեղքը 2008-ի ռուս-վրացական պատերազմի սկսելու հարցում․ Կոբախիձե
հաջորդը
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ կասեցրել է Կուսկի մարզում ուկրաինական բանակի առաջխաղացումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն