Ռուսաստանը պատրաստ է քննարկելու Ուկրաինայում ժամանակավոր զինադադարի հարցը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի իրազեկ աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Կրեմլը ցանկանում է հստակ պատկերացում կազմել խաղաղության վերջնական պայմանագրի շրջանակային սկզբունքների մասին մինչ ռազմական գործողությունների դադարեցումը։
Ըստ Bloomberg-ի մեկ այլ աղբյուրի՝ Մոսկվան, մասնավորապես, կպնդի նախնական որոշումներով հստակեցնել հնարավոր խաղաղապահ առաքելության պարամետրերը՝ ներառյալ այն երկրների ցանկը, որոնք կարող են իրենց խաղաղապահներին ուղարկել Ուկրաինա։
Հաջորդ շաբաթ Ռիադում սպասվում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հնարավոր խաղաղ համաձայնագիրը։