• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Որ խուսափենք վատագույնից

Վարդան Հարությունյան 11:30 | 02.02.2023
Վարդան Հարությունյան 11:30 | 02.02.2023
Poster Pashinyan

Եթե մեր երկրի կառավարման ղեկին գտնվողները լինեին ձեռնհաս, օժտված լինեին համապատասխան գիտելիքներով եւ ունակություններով, ինչը նրանց թույլ կտար տեսնել տարածաշրջանում եւ աշխարհում ընթացող զարգացումները, տեղավորվել այդ զարգացումների համատեքստում, լինել իրավիճակին համարժեք ու կատարել հաշվարկված քայլեր, ապա մեր երկիրն այս ծանր վիճակից կարող էր դուրս գալ շատ ավելի քիչ կորուստներով։

Բայց, ցավոք, ձեռնհաս չեն մեր իշխանավորներն ու չեն գիտակցում, որ պահի թելադրանքով կատարած իրենց վայրիվերո քայլերը մեզ նոր ու անդառնալի կորուստներ են բերում։ Վիճակի ճակատագրականությունը չեն գիտակցում, հետն էլ, ինչպես բոլոր անգետները համոզված են, թե գիտեն բոլոր հարցերի պատասխանները, մերժում են կողքից հնչող ցանկացած խորհուրդ ու նախազգուշացնող խոսք։ Անգիտությունը նրանց դարձնում է ինքնավստահ ու անխոցելի, խաղի որեւէ կանոն չճանաչելու, անհետեւողական լինելու իրավունք է տալիս։

Նրանք շաբաթներ շարունակ կարող են աշխատել Արեւմուտքի հետ, ինչպես, ասենք, եղավ անցած տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ հարձակումից հետո, ապա ճանապարհի կեսից, երբ արդեն խոսք էր գնում հնարավոր հաշտության պայմանագրի ստորագրման մասին, թեքվել ու հայտարարել, թե այսուհետ Ռուսաստանի առաջարկն են ընդունում եւ աշխատելու են այդ առաջարկի շրջանակում։

Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանից նեղանալու ու կրկին դեպի Արեւմուտք թեքվելու նոր առիթ է, ինչը սակայն չի նշանակում, թե դեպի Ռուսաստան հերթական անցում չի լինելու։ Իրար հակադիր երկու կենտրոնները, բնականաբար, տարբեր լուծումներ են առաջարկում, պետք է լինել խոհեմ ու հասկանալ, թե լուծումներից որն է մեր երկրի համար ավելի շահեկան ու հաստատակամորեն աշխատել այդ ուղղությամբ։

Փոխարենը միայն հակասական քայլեր ենք տեսնում։ Փաշինյանն, օրինակ, վերջերս հայտարարեց, որ իր համար միաժամանակ ընդունելի են ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի առաջարկները։ Մնում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր երկու տարբեր առաջարկներ ընդունել միաժամանակ։

Ժամանակը Ադրբեջանի օգտին է աշխատում։ Մենք ժամանակ չունենք։ Մեզ օր առաջ վերջակետ է պետք, որ շնչելու ու վերակազմակերպվելու հնարավորություն ստանանք։ Նման անտրամաբանական հայտարարությունները, դաշտից դաշտ աննպատակ վազքը անչափ թանկ ժամանակի կորուստ են։ Առանց դա էլ մենք շատ ժամանակ ենք կորցրել՝ ինչպես մինչեւ 2020-ի պարտությունն ունեցած 25 տարիները, այնպես էլ այդ պարտությունից հետո ընկած երկու տարին։

Ակնկալել, թե կըմբռնեն նրանք մեր տարածաշրջանում ներգրավված Ռուսաստանի, Արեւմուտքի, Իրանի, Թուրքիայի եւ այլ խաղացողների շահերն ու նպատակները, ճիշտ կկողմնորոշվեն ու շահերի բախման այդ հորձանուտում կկարողանան պահել հավասարակշռությունը, ինչպես, ասենք, անում էր Հայաստանը 1990-ականներին, նշանակում է լինել միամիտ։ Նշանակում է այս մարդկանցից պահանջել ավելին, քան կարող են։ Նրանք իրենց քայլերը կատարում են ոչ թե սառը հաշվարկների հիման վրա, այլ պահի թելադրանքով, ստացած վերջին զանգի ազդեցության տակ ու չկշռադատված։

Ճիշտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ վստահ չէ, թե Փաշինյանը ճիշտ է հասկանում այն ամենն, ինչ ասում են նրան այլ երկրների ղեկավարները։ Այս «անհասկացողությունն» է այսօր մեր գլխավոր խոչընդոտը։

Եթե կարող ենք հույս փայփայել, որ երկրի ներքին կյանքում տիրող վիճակը՝ կլինի արդարադատություն, գյուղատնտեսություն, կրթություն կամ ժողովրդավարություն, ապագայում, երբ կլինեն նոր ու պատասխանատու իշխանություններ, կշտկվեն, ապա արտաքին ճակատում գրանցած կորուստներն անվերադարձ են։

Բայց ուզենք թե չուզենք, այս մարդիկ են այսօր ներկայացնում Հայաստանը, նրանք են խոսում Հայաստանի անունից, հետեւաբար՝ տեղյակ, բանիմաց, լուծումներ ունեցող գործիչների խնդիրը պետք է լինի, բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելով, հուշելը նրանց եւ ուղղորդելը։ Հասկանալի է, որ նրանք հուշումներ չեն լսում, խորհուրդներ չեն ընդունում, այլ տարբերակ, բայց, չկա։ Պետք է կրկնել ու կրկնել, մինչեւ տեղ հասնի։ Հակառակ դեպքում առաջարկվող վատ կամ վատագույն լուծումներից մեզ կրկին վատագույնը կարող է բաժին հասնել։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական ակտիվների բռնագրավման փորձն անպատասխան չի մնա. Զախարովա
հաջորդը
ՌԴ-ն մինչեւ հուլիսի 1-ը «ոչ բարեկամ» երկրներին նավթ չի մատակարարի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն