• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսական ակտիվների բռնագրավման փորձն անպատասխան չի մնա. Զախարովա

aliq 11:23 | 02.02.2023
aliq 11:23 | 02.02.2023
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի ունեցվածքի եւ ակտիվների նկատմամբ Արեւմուտքի կողմից ոտնձգությունների փորձերը անպատասխան չեն մնա։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները կդիտարկվեն որպես կողոպուտ: Ըստ Զախարովայի՝ ռուսական ակտիվների բռնագրավման իրավաչափության մասին Արեւմուտքի ոչ մի փաստարկ քննադատության չի դիմանում: «Եթե խոսում ենք տասնամյակներ շարունակ գործող իրավունքի եւ օրինականության մասին, ուրիշներից որեւէ բան խլելու եւ յուրացնելու օրինական միջոց չկա»,- ասել է ռուս դիվանագետը:

Արեւմտյան երկրները վերջին ամիսներին քննարկում են սառեցված ռուսական արժութային պահուստներն Ուկրաինային փոխանցելու հարցը։ Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ-ն ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվներից կարող է ժամանակավորապես ներգրավել առնվազն 33,8 միլիարդ եվրո, թեեւ դրա համար, ըստ ռուսական կողմի, օրինական հիմքեր չկան:

Դեռ 2022-ի նոյեմբերին Եվրամիությունը 68 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ էր սառեցրել։ 50 միլիարդը սառեցվել է Բելգիայում, 5,5 միլիարդը` Լյուքսեմբուրգում։ Ընդ որում՝ ակտիվների մեծ մասը Բելգիայում է։ Սակայն Եվրամիությունում հայտնի չէ՝ սառեցված ակտիվների ցուցանիշում որքան է ՌԴ ազգային պահուստների մասնաբաժինը: Փաստաթղթում դրանք գնահատվում են մոտ 33,8 միլիարդ եվրո։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կարգադրիչի տեղակալ Գիտա Գոփինաթը անցյալ տարվա մայիսին հայտարարել էր, որ ԱՄՀ-ն պատրաստ չէ բռնագրավելու ՌԴ ոսկու եւ արտարժույթի պահուստները հօգուտ Ուկրաինայի: Բրիտանական Financial Times-ն էլ նշել էր, որ ՌԴ ոսկու եւ արտարժույթի սառեցված պահուստների բռնագրավումն արտերկրում կհանգեցնի քաղաքական տնտեսության միջազգային համակարգի փլուզման:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընդերքօգտագործողները պետությանը պատճառել են ավելի քան 961 միլիոն դրամի վնաս
հաջորդը
Որ խուսափենք վատագույնից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն