• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի ներկայացուցիչը ՀՀ-ին երախտագիտություն է հայտնել

aliq 15:54 | 11.02.2023
aliq 15:54 | 11.02.2023
Serdar Kilic

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին եւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին սա։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմելու Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Սերդար Քըլըչը։ Դիվանագետը նշել է նաեւ, որ հայկական բեռնատարները սննդամթերք, դեղորայք, ջուր եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տանում Թուրքիա։ Ըստ Քըլըչի` 100 տոննա օգնությունը հասնելու է Ադիյաման։

Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատեւ․ Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը տեսանյութ է հրապարակել: «Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատեւ», — տեսանյութին կից գրել պոլսահայ պատգամավորը։

Փետրվարի 11-ին ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով եւ ուղեւորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։ Կոստանյանը նաեւ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ-թուրքական սահմանը։

Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ հասել է 20 հազար 665-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 80 հազար մարդ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն Իրանի բարեկամ ժողովրդին կայուն խաղաղություն է մաղթել
հաջորդը
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն անփոփոխ առաջնահերթություն է․ Պատել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն