• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել․ ԿՀՎ տնօրեն

aliq 12:00 | 27.02.2023
aliq 12:00 | 27.02.2023
William J. Burns

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ում չեն կարծում, թե Իրանի ղեկավարությունը որոշել է վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։ «Մենք չենք համարում, թե Իրանի գերագույն առաջնորդը որոշում է ընդունել վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը, որը հետաձգվել կամ դադարեցվել էր 2003-ին»,- ասել է Բեռնսը: Նա ընդգծել է, որ ամերիկացիները ոչ մի ապացույց չունեն, որ Թեհրանը վերսկսել է այդ նախագիծը։

Ամերիկյան կողմը պատրաստ է քննարկելու իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցություններին։

Աբդոլլահիանը նշել է, որ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից, որ Վաշինգտոնն առաջվա նման  շահագրգռված է Թեհրանի հետ այն տարաձայնությունների կարգավորման հարցում, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնմանը: Ըստ Աբդոլլահիանի՝ Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո Թեհրանին ուղերձ է փոխանցել, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Միջուկային գործարքի վերականգնումը հնարավոր է

«Ողջունել եւ ողջունում ենք դիվանագիտական ​​երկխոսությունը, երբեք չենք խուսափել շփումներից եւ պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում ամերիկյան կողմի հետ մտքերի փոխանակման ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ ուղղակիորեն», — ընդգծել է Աբդոլլահիանը:

Բացի դրանից, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։ «Ելնելով այն ուղերձից, որը պարոն Ֆուադ Հուսեյնը փոխանցել է ամերիկյան կողմից՝ ես անձամբ տեսնում եմ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, քանի որ ամերիկյան կողմը ցուցաբերել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը», — ասել Է նախարարը՝ շեշտելով, սակայն, որ ամերիկացիների դիվանագիտական ազդանշանները հակասում են իրենց հրապարակային հայտարարություններին։

 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շոլցն ու Մակրոնը Զելենսկուն կոչ են արել Մոսկվայի հետ բանակցություններ սկսել
հաջորդը
Սումգայիթի զոհերի հիշատակին ԱՄՆ դեսպանատան գրառումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն