• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

64-ամյա Մայք Փենսը կմասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին

aliq 18:30 | 07.06.2023
aliq 18:30 | 07.06.2023

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ «Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ես այդպես չեմ դաստիարակվել: Ուստի այսօր Աստծո եւ իմ ընտանիքի առջեւ հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին»,- ասում է Փենսը: ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած 64-ամյա Փենսը մեղադրում է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին եւ «արմատական ​​ձախերին»՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով Միացյալ Նահանգները թուլացնելու համար:

«Ամերիկյան երազանքը ջախջախվում է մոլեգնող գնաճով, աշխատավարձերը նվազում են, ռեցեսիան մոտալուտ է, մեր հարավային սահմանը շրջափակման մեջ է, եւ ազատության թշնամիները շրջում են աշխարհում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ ամերիկյան արժեքները վտանգի տակ են ավելի, քան երբեւէ:  «Մենք կարող ենք վերականգնել այս երկիրը: Կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին եւ ապահովել մեր սահմանը: Կարող ենք վերականգնել մեր տնտեսությունը եւ վերադարձնել մեր երկիրը հավասարակշռված բյուջեի ուղու վրա, պաշտպանել մեր ազատությունները եւ Ամերիկային նոր սկիզբ տալ»,- նշել է Փենսը:

Դեմոկրատական ​​կուսակցությունից առայժմ նախագահի թեկնածուների նախնական ընտրությանը՝ փրայմերիզներին մասնակցելու իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ գործող նախագահ, 80-ամյա Ջո Բայդենը, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը,ւ գրող Մարիաննա Ուիլյամսոնը։ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն են հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, Հարավային Կարոլինայի հանրապետական ​​սենատոր Թիմ Սքոթը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին: Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին հաջորդ շաբաթ կմիանա նախագահական մրցապայքարին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունիսի 14-ից կգործի Երեւան-Բաթում-Երեւան երթուղով գնացքը
հաջորդը
Դաջվածքներով երիտասարդներն արդեն կծառայեն ճապոնական բանակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն