• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առաքելության անաչառ հաշվետվությունները նպաստում են խաղաղության գործընթացին. EUMA

aliq 16:04 | 29.06.2023
aliq 16:04 | 29.06.2023
EUMA

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի ամենօրյա պարեկության մասին: «Մենք ամեն օր Հայաստանի տարածքում պարեկություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին մոտ` դեպի Լաչինի միջանցք, որպեսզի Բրյուսելին զեկուցենք անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման մասին»,- ասված է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Առաքելությունից նշել են, որ իրենց անաչառ հաշվետվությունները (EUMA) նպաստում են Հարավային Կովկասում ԵՄ-ի կողմից առաջ տարվող խաղաղության գործընթացին:

Ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ առաքելությունը մտադիր է երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջեւանում եւ Եղեգնաձորում՝ աստիճանաբար հասնելով մոտ ապագայում լիարժեք օպերացիոն հնարավորության: Ռիտերը նշել էր, որ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում եւ Մարտունիում իր հանգույցներում:

Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման մասին հայտարարվեց 2023-ի հունվարի 23-ին։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում իր աշխատանքը Հայաստանում սկսեց փետրվարի 20-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած եւ երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձեւավորի տեղերում եւ ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նեթանյահուի մտավախությունը սպեկուլյատիվ ենթադրություն է. Իսրայելում Ուկրաինայի դեսպան
հաջորդը
Կրակել են Մաճկալաշենի դաշտերում աշխատող կոմբայնի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն