• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մակրոնն ու Շոլցը՝ առանց Պուտինի

aliq 14:05 | 09.09.2023
aliq 14:05 | 09.09.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, այնուհետեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրույցը Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների հետ տեղի է ունեցել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի մերձակայքում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակման մասին տագնապալի հաղորդագրությունների համատեքստում:

Ֆրանսիայի նախագահ հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Էմանուել Մակրոնը վերահաստատել է իր հանձնառությունը` ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի լուծմանը եւ հակամարտության արդարացի ու կայուն կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան: Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծելու միայն դիվանագիտական ճանապարհով:

Գերմանիայի կանցլեր Շոլցը իր հեթին նշել է, որ պատրաստակամ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Կանցլերի մամուլի եւ տեղեկատվության գրասենյակն ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվբում է, որ կանցլերը խոր մտահոգություն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ՝ խստորեն կոչ անելով զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։ «Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում, դրանց թվում՝ Լաչինի միջանցքի բացման։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ»,- ասված է Գերմանիայի կառավարության մամուլի եւ տեղեկատվության գրասենյակի հաղորդագրության մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սամվել Շահրամանյանը` Արցախի հինգերորդ նախագահ
հաջորդը
Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն