Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը երեք թաղապետի աշխատանքից ազատելու մասին որոշում է ընդունել:
Մասնավորապես՝ աշխատանքից ազատվել են Երեւանի երեք համայնքների վարչական շրջանների ղեկավարներ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը։
