• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսլամիստներն ատելություն են հրահրում TikTok-ում եւ Instagram-ում. BILD

aliq 19:37 | 10.10.2023
aliq 19:37 | 10.10.2023
TikTok, Instagram

Իսլամիստներն ատելություն են հրահրում TikTok-ում եւ Instagram-ում: Ըստ գերմանական BILD պարբերականի՝ նման  եզրակացության են հանգել Գերմանիայի հակահետախուզությունում: Նրանք նշում են, որ սոցիալական ցանցերի միջոցով իսլամիզմի գաղափարախոսությունը հատկապես տարածված է գերմանացի երիտասարդների շրջանում, եւ պատմում են Գերմանիայում սալաֆիականության «տիկտոկիզացման» մասին։ TikTok-ի կարճ տեսանյութերը հաճախ հղում են անում YouTube-ում ավելի մեծ դասախոսությունների, որտեղ «շատ ավելի խոր եւ մանրամասն սալաֆիական բովանդակություն է ներկայացվում»:

Իսլամում սալաֆիականության շարժման հետեւորդները ձգտում են ապրելու վաղ մահմեդական համայնքի ավանդույթների կանոններով: Միեւնույն ժամանակ, ֆունդամենտալիզմի իսլամական շատ հետեւորդներ իրենց պարտքն են համարում «մաքրել» իսլամը՝ վերադարձնելով այն սկզբունքներին, որոնք գերակշռում էին Մուհամեդ մարգարեի եւ չորս «արդար խալիֆների» (Աբու Բաքր, Օմար, Օսման եւ Ալի) օրոք:

«Չպետք է թերագնահատել, որ երիտասարդներն իրենք հաճախ որոշիչ դեր են խաղում այլ երիտասարդների արմատական գաղափարներ ներշնչելու գործում»,- ասված է հետախուզական գործակալության զեկույցում:

Գերմանիայում շատ արմատական ​​քարոզիչներ զրկվել են մզկիթներում աշխատելու իրավունքից եւ հատուկ ծառայությունների հսկողության տակ են: Փոխարենը նրանք թափանցում են սոցիալական ցանցեր, որտեղ լսարանը տասնյակ հազարների է հասնում։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո նրանցից շատերը անցան ՀԱՄԱՍ-ի կողմը: Օրինակ՝ հայտնի բլոգեր Արաֆաթ Աբու-Չակերը (250 հազար հետեւորդ Instagram-ում եւ 62 հազար՝ TikTok-ում), Իսրայելի վրա հրթիռային հարձակումների քարտեզը զետեղելով սոցցանցի story-ում, գրել է. «Ինձ դուր է գալիս սա նայելը»:

Իսլամի մասնագետ Ահմադ Օմեիրաթը բացատրել է BILD-ին, որ շատ երիտասարդներ չեն վստահում ավանդական լրատվամիջոցներին՝ համարելով, որ դրանք արտացոլում են իշխող էլիտաների տեսակետները. «Նրանք կարծում են, որ ավանդական լրատվամիջոցները ղեկավարվում են սիոնիստները կամ հրեաները: Սա հակասեմիտական դավադրության տեսություն է: Դրա համար էլ հնարավորինս խուսափում են նշված լրատվամիջոցներից»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե խաղաղապահները ԼՂ-ից դուրս գան, պիտի վերադառնան ՌԴ. Փաշինյան
հաջորդը
ՀՀ-ն պատրաստ է «3+3» ձեւաչափով հանդիպման. Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն