Իսրայելական Թել Ավիվ, Բաթ Յամ, Ռիշոն Լեզիոն, Հոլոն, Պետահ Տիկվա, Գիվաթայմ, Ռամաթ Գան, Ռեհովոտ, Ռամլա, Բնեյ Բրակ, Լոդ եւ Շոհամ քաղաքները «Համաս»-ի հրետակոծության թիրախում են հայտնվել։
Մասնավորապես, Թել Ավիվում հրթիռ է ընկել բնակելի շենքի վրա, տուժել է առնվազն երեք մարդ: Դրա մասին հայտնել է իսրայելական Haaretz պարբերականը։
«Թել Ավիվում բնակելի շենքին ուղիղ հրթիռի հարվածի հետեւանքով տուժել է երեք մարդ»,- գրում է Haaretz-ը։
Ինչպես նշել են շտապօգնության ծառայությունից, երկու մարդ թեթեւ վնասվածք են ստացել, մեկը՝ միջին ծանրության։