• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չարենցի լույսը՝ Ազգային գրադարանում

aliq 11:07 | 11.11.2023
aliq 11:07 | 11.11.2023
«Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գրքի շնորհանդեսը Հայաստանի ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբերի 10-ին հանրության լայն շրջանակին է ներկայացվել «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» ստվարածավալ գիրքը: Մատենագիտության Ա պրակը ներառում է Չարենցի՝ 1914-ից մինչեւ 2022-ը հրատարակված գրքերը։ Այն դեռ Չարենցի 100-ամյակին պետք է պատրաստվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը կյանքի չի կոչվել: Վերջապես, մեծ գրողի 125-ամյակի առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ազգային գրադարանի մատենագիտության բաժնի աշխատակիցների եւ հրատարակության պատասխանատու խմբագիր Հայկանուշ Ղազարյանի ջանքերով հնարավոր է եղել երկու տարվա ընթացքում կազմել եւ հրատարակել գիրքը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը գրքի շնորհանդեսի կապակցությամբ իր ելույթում ընդգծել է մարդու եւ գրքի ընդհանրությունը. մարդը լույս աշխարհ է գալիս, իսկ գիրքը լույս է տեսնում, երկուսն էլ լույս են բերում: Չուլյանը նշել է, որ ցանկացած գիտական հետազոտություն սկսում եւ ավարտվում է մատենագիտությամբ, եւ պատահական չէ, որ Հայաստանի ազգային գրադարանի գերակա ուղղությունը մատենագիտությունն է:

Նա հիշեցրել է, որ 1937 թվականին գրադարանը սկսել է իր հրատարակչական գործունեությունը, որի 85-ամյակը նշվեց 2022-ին: Տնօրենն ընդգծեց, որ 85 տարվա ընթացքում գրադարանի հրատարակած գիտական, մատենագիտական արտադրանքը այժմ թվայնացվում է։ Աննա Չուլյանը հավելել է, որ Ազգային գրադարանի կայքում շտեմարանները համալրվել են նոր թվային պահոցով: «Կայքում այսօր կարող եք տեսնել մեր մատենագիտությունները, հրատարակչական գործունեությունը, որն իրականացվել է հինգ ուղղությամբ, կենսամատենագիտությունը, որոնց ցանկում շատ շուտով կտեսնեք նաեւ Չարենցի մատենագիտության էլեկտրոնային տարբերակը՝ հավելումներով: Կներկայացվի նաեւ այն նյութը, որը ծավալի պատճառով չենք կարողացել զետեղել գրքում»,- շեշտել է գրադարանի տնօրենը:

«Եղիշե Չարենց. Մատենագիտություն»Մատենագիտության ստեղծման գործում մեծ դերակատարություն ունի հրատարակության պատասխանատու խմբագիր, Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը: Նա 2021-ի հունիսից սկսել է աշխատել գրքի վրա եւ 2023-ի օգոստոսին ավարտելով կարողացել է մեկ հարթակում հավաքել Չարենցին վերաբերող հսկայածավալ ու կարեւորագույն  նյութերը: Ըստ Ղազարյանի՝ մատենագիտությունն ունի հետաքրքիր կառուցվածք, որն է՝ Եղիշե Չարենցի գրքերը, Չարենցի կազմած ու խմբագրած գրքերը, նրա թարգմանած գրքերը, Չարենցի մասին գրքերը եւ օժանդակ ցանկեր:

Ազգային գրադարանում Չարենցի Մատենագիտության շնորհանդեսն ուղեկցվել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի՝ Չարենցի բառերով ստեղծած իր երգի գեղեցիկ կատարմամբ եւ գրականության ցուցադրությամբ: Ցուցահանդեսին ներկայացված են Ազգային գրադարանի հարուստ հավաքածուներից Եղիշե Չարենցի կյանքի ընթացքում հրատարակված գրքերը, Չարենցի՝ Պետհրատում աշխատած տարիներին նրա խմբագրությամբ եւ նշանավոր նկարիչ-ձեւավորողների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ձեւավորմամբ գրքերը, Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակված գրքեր եւ շատ այլ նյութեր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պայթյունից մահացածների ընտանիքներին օգնություն կհատկացվի
հաջորդը
Վիվա-ՄՏՍ-ը կվաճառվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն