Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իսրայելի պատվիրակությունը միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու նոր առաջարկ։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։
«Եգիպտոսի միջնորդությամբ բանակցությունների ընթացքում ներկայացուցիչները նոր առաջարկ են ներկայացրել ՀԱՄԱՍ-ի համար։ Իսրայելն ակնկալում է, որ միջնորդներն ավելի ակտիվ կաշխատեն ՀԱՄԱՍ-ի հետ՝ հեշտացնելու բանակցությունները համաձայնության հասնելու համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։