Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե դիմում է ներկայացվել՝ Crocus City Hall-ի սեփականատերերի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Պատճառը ոչ անվտանգ ծառայությունների մատուցումն է։ Փաստաթուղթը ներկայացվել է 11 զոհերի անունից։ Այս մասին հայտնել է նրանց փաստաբան Իգոր Տրունովը։
Փաստաբանի խոսքով՝ 2009 թվականին Crocus City Hall-ի բացումից հետո անվտանգության պահանջները զգալիորեն փոխվել են։ Ներկայումս կանոնակարգերը պահանջում են «զգալի գումարների շարունակական ներդրումներ նոր լազերային սենսորային համակարգերի, ավտոմատացման, հրդեհաշիջման համակարգերի, հրակայուն ծածկույթների եւ հարդարման համար»:
Սակայն, տուժածները վստահ չեն, որ օբյեկտի սեփականատերերը զբաղվել են դրա հակահրդեհային պաշտպանությամբ։
Փաստաթղթում նշվում է, որ եղել են հակահրդեհային անվտանգության չափանիշների խախտումներ, չեն գործել Crocus-ի հակահրդեհային եւ ծխի հեռացման համակարգերը, իսկ վթարային ելքերի մեծ մասը փակ են եղել։
Հիշեցնենք, որ Crocus City Hall-ը պատկանում է ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովին։