ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն»։
«Տգեղ եւ հանցավոր քայլ է Իրանի ինքնիշխանության, նաեւ Սիրիայի ինքնիշխանության դեմ, որի տարածքում կատարվել է ահաբեկչությունը»,-ռուսական TACC-ին ասել Նարիշկինը՝ մեկնաբանելով Իրանի հյուպատոսության հրթիռակոծումը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը քննարկել է տեղի ունեցածը իրանական կողմի հետ, Նարիշկինը նշել է, որ արտաքին հետախուզության շտաբում «այս պահին տարբեր երկրներից ստացված արձագանք կա կապված հարվածի հետ»։