• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն քննադատում է Վրաստանում «օտարերկրյա ազդեցության մասին» օրինագիծը կրկին քննարկման դնելը․ Ստանո

aliq 14:28 | 04.04.2024
aliq 14:28 | 04.04.2024
Peter Stano

Բրյուսելը քննադատում է «Վրացական երազանք» կուսակցության «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը կրկին խորհրդարանում քննարկման ներկայացնելը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն։

«Վրաստանի իշխող կուսակցության հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերականգնելու մասին լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Եվրամիությունը հիշեցնում է Վրաստանի կառավարության եւ իշխող կուսակցության՝ նախորդ տարի հնչեցրած հրապարակային խոստումը՝ նման օրինագիծը «անվերապահորեն հետ կանչելու» մասին։ ԵՄ-ն ցավում է, որ այս հարցը վերաբացվում է՝ չնայած 2023 թվականի մարտին տեղ գտած հասարակական եւ միջազգային ուժեղ արձագանքին»,-ասել է Ստանոն։

Նա ընդգծել է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքում են, որոնք վճռորոշ են նաեւ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացի համար։

Ստանոն նաեւ հիշեցրել է բոլոր այն պարտականությունները, որոնք Վրաստանը պետք է կատարի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո։

«Քայլ № 9-ը Վրաստանում առաջարկում է ապահովել քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը, իսկ Քայլ №  1-ը Վրաստանին կոչ է անում պայքարել ԵՄ-ի եւ նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության դեմ: Թափանցիկությունը չպետք է օգտագործվի որպես քաղաքացիական հասարակության ազատ գործելու կարողությունը սահմանափակելու գործիք: Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին ընդունել եւ իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,-ասել  Ստանոն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվից հայտնում են, որ Հայաստանի «էկոհանցագործությունների» մասին կբարձրաձայնվի միջազգային դատարաններում
հաջորդը
ԵՄ-ն պետք է հավակնոտ ռազմավարություն որդեգրի Հայաստանի նկատմամբ․ Ռասմուսեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն