Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով փետրվարին մահացել է Տյումենի մարզի քրեակատարողական հիմնարկում, արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին։ Այս մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր ակնառու ներդրում ունեն խաղաղության եւ միջազգային փոխըմբռնման գործում, գրում է Deutsche Welle-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Դրեզդենում մայիսի 12-ին։ Մրցանակը կստանա քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։
Դրեզդենյան խաղաղության մրցանակը շնորհվում է 2010 թվականից։ Նրա դափնեկիրների թվում էին երկու ռուսներ՝ ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը (2010 թվականին) եւ զինվորական Ստանիսլավ Պետրովը (2015 թվականին), ով 1983 թվականին կանխել էր ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր միջուկային հակամարտությունը։
2021 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանը Նավալնիին շնորհել է Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության մրցանակը»՝ մարդու իրավունքների ոլորտում ԵՄ գլխավոր մրցանակը։
Նավալնին ժողովրդավարական արժեքների եւ քաղաքացիական դիրքորոշման խթանման համար արժանացել է «Քաղաքացիական արիության ամերիկյան մրցանակին», «Մարդու իրավունքների համար արիության Ժնեւի ֆորումի մրցանակին», «Ազատության ֆորումի ազատ խոսք» մրցանակին եւ նմանատիպ այլ մրցանակների։