Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:
Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաեւ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը: