Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հակամարտությունը կանգնեցնելու համար բանակցությունները նախաձեռնող միջնորդներին փոխանցել է, որ Իսրայելի հետ հրադադարի հաստատման դիմաց Գազայի հատվածում ազատ արձակման ենթակա 40 ողջ մնացած պատանդ չկա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, առաջարկվող գործարքը ներառում է ռազմական գործողությունների վեցշաբաթյա դադար, պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում 40 իսրայելացի պատանդառվածների, այդ թվում՝ բոլոր կանանց, ինչպես նաեւ հիվանդ ու տարեց տղամարդկանց ազատ արձակման դիմաց։
CNN-ը նշում է, որ փոխանակման համար ողջ մնացած պատանդառվածների ստույգ թիվը հայտարարելու ՀԱՄԱՍ-ի անկարողությունը կամ էլ ցանկության բացակայությունը բանակցությունների հիմնական խոչնդոտներն են։
Իսրայելցի պաշտոնյան, ով անանուն է ցանկացել մնալ, ամերիկյան հեռուստաալիքին փոխանցել է, որ Իսրայելը սկսել է պահանջել, որպեսզի ազատ արձակվողների ցուցակի մեջ ներառեն երիտասարդ գերեւարված զինվորներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող ազատ արձակել 40 իսրայելցիներին, այդ թվում ծեր տղամարդկանց եւ կանանց։