Դեռ վաղ է ասելը, թե Հայաստանն ու ԵՄ-ն իրենց հարաբերություններում որտեղ կհայտնվեն։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է տեսանելի ապագայում տեղ գտնել ԵՄ համայքնում, իրեն ԵՄ անդամ համարել, Կլաարը չի կարողացել պատասխանել, սակայն նշել է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։
«Թե ինչպես կզարգանան այս հարաբերությունները, դեռ պետք է տեսնենք: Կրկին, կարծում եմ, որ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա հետ, ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Բայց թե որտեղ կհայտնվենք մեր հարաբերություններում, կարծում եմ, դեռ վաղ է ասել: Դա կախված է Երեւանում կայացվող քաղաքական որոշումներից։ Դա կախված է Բրյուսելում, անդամ երկրներում ընդունվող քաղաքական որոշումներից»,-ասել է Կլաարը։
Նրա խոսքերով այդ ամենը մի գործընթաց է, որում Հայաստանը դեռ նոր է սկսել հասնել որոշ տարրերի, որոնց հասնելուց Երեւանը փոքր ինչ հեռու էր դեռ 10 տարի առաջ։ «Բայց այդ ժամանակ, իհարկե, Հայաստանն այլ կերպ որոշեց: Եվ այսպես, մենք թերեւս ետ ենք շահում մեր հարաբերություններում կորցրած ժամանակը»,- ԵՄ հատուկ ներկայացուցիչը։