• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վոլոդինը կարծում է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը ցանակնում են տապալել Վրաստանի իշխանություններին

aliq 17:47 | 18.04.2024
aliq 17:47 | 18.04.2024
Vyacheslav Volodin

Հետեւելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին, «Օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրենքը պաշտպանել է նաեւ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Վրաստանում կրքերը բորբոքվել են»,- գրել է Վոլոդինը իր տելեգրամյան ալիքում։ Քաղաքական գործիչը գրառման մեջ կրկնել է «Վրացական երազանքի» փաստարկները, որոնք նախկինում կիրառել են նաեւ ռուսական իշխանությունները սեփական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննադատողներին որպես հակափաստարկ ներկայացնելիս։

«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատմությունը սկսվել է 1938 թվականին ԱՄՆ-ում։ Պետք է ասել, որ դրա չափանիշներն դեռ մնում են աշխարհում ամենախիստը։ Նրանք թույլ են տալիս որոշումներ կայացնել, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը։ Դրանք խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը եւ տեղեկատվության տարածմանը։ Պահանջների խախտման համար քրեական պատասխանատվություն է սահմանվում մինչեւ հինգ տարի ժամկետով։ Այսօր, բացի ԱՄՆ-ից, օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությունն այս կամ այն ​​ձեւով, բայց ավելի ազատական, քան ամերիկյանը, գործում է Բրիտանիայում, Իսրայելում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Ռուսաստանում, ի դեպ, օրենքն ընդունվել է 2012 թվականին»,-գրել է Վոլոդինը։

Նա նշում է, որ այժմ արտաքին ազդեցությունը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությունները «դիտարկվում են ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Ֆրանսիայում»։ Այստեղ Վոլոդինը, հավանաբար ինկատի է ունեցել Թբիլիսում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի հայտարարությունը, ով ապրիլի 16-ին նշել էր, որ որոշ նման օրինագծեր քննվում են նաեւ ֆրանսիական խորհրդարանում, սակայն վրացականը ի տարբերություն դրանց չի համապատասխանում ԵՄ արժեքներին։

«Միայն Փարիզում, ի տարբերություն Թբիլիսիի, չկան փողոցային բողոքի ցույցեր, բացականչություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից»,-գրել է ՌԴ Պետդումայի խոսնակը։

Ըստ Վոլոդինի՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ հիստերիան միայն դա կարող է նշանակել, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը որոշում ունեն տապալելու վրացական ներկայիս կառավարությունը, եւ դրա համար արդեն գումար են հատկացրել, իսկ օրենքի ընդունումը կարող է խաթարել այդ ծրագրերը»:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինը
հաջորդը
ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է․ Բրյուսելի ապրիլի 5-ի հանդիպումը գաղտնի օրակարգ չի ունեցել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն