• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վանաձորի գեղարվեստի դպրոցը կրկնակի շատ աշակերտ է ընդունել

Տաթեւիկ Ճուղուրյան 12:30 | 02.09.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 12:30 | 02.09.2024
Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց

Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում սովորողների թիվը գրեթե կրկնապատկվել է: Նոր ուսումնական տարում այս կրթօջախ կհաճախի 8-14 տարեկան 180 երեխա: Շատերին նոր ու հարմարավետ պայմաններում սովորելու հնարավորությունն է այստեղ բերել:

14-ամյա Իլոնա Անտակյանի ընտանիքը երրորդ տարին է, ինչ ապրում է Վանաձորում. Ռուսաստանից են տեղափոխվել: Աղջիկն այս տարի է ընդունվել գեղարվեստի դպրոց: Ասում է՝ մայրն իմացել է վերակառուցված դպրոցի մասին, հետո դիմել են, մասնակցել ընդունելության քննություններին:

Իլոնա Անտակյան«Կարելի է սովորել ոչ նորմալ պայմաններում․ չէ՞ որ մարդիկ՝ արվեստագետները, հնում սուղ պայմաններում են ստեղծագործել, բայց կարեւոր է, որ ամեն ինչ կա, լավ պայմաններ կան սովորելու համար։ Դա մի աստիճան բարձրացնում է քեզ քո նվաճումներին հասնելու համար։ Ուզում եմ աշխարհահռչակ նկարչուհի դառնալ»։

Գեղարվեստի դպրոցի սան Ալբերտ Մարգարյանն էլ որոշել է ապագայում քանդակագործություն դասավանդել հենց այս դպրոցում:

Ալբերտ Մարգարյան«Էստեղ (վերանորոգված շենքում-հեղ.) ժամանակակից արվեստի հոտ է գալիս, էնտեղից նկարչի արվեստանոցի հոտ էր գալիս։ Առաջին անգամ, որ եկա, լրիվ “wow” վիճակ էր, լրիվ փոխվել է, մենակ աուրան է մնացել հինը»:

Վանաձորի գեղարվեստի դպրոցի՝ 1957-ին կառուցված շենքը նախկինում մսուր- մանկապարտեզինն է եղել: Փայտե տնակներում գործող դպրոցը 1989-ին է տեղափոխվել այստեղ: Տասնամյակների ընթացքում անմխիթար ու անհրապույր դարձած շենքը ժամանակակից պայմաններով կրթօջախ դարձնելու գործը մեկ տարի առաջ ստանձնել է Հայ օգնության ֆոնդը: Բարերար Գուրգեն Եկարեանի նվիրատվությամբ երկրորդ հարկ է կառուցվել, բարեկարգվել է բակը, շրջակայքը, հիմնանորոգվել ու կահավորվել են բոլոր դասասենյակները: Արվեստի կրթօջախին տրամադրվել են աշխատանքային անհրաժեշտ պարագաներ:

Վանաձորի գեղարվեստի դպրոցՄոտ մեկ տարի տեւած հիմնանորոգումից հետո դպրոցը վերաբացվել է մայիսի 21-ին: Վանաձորի երեխաներն արդեն գծանկարի, գեղանկարի, քանդակի, դեկորատիվ արվեստի, գրաֆիկայի պրակտիկ եւ տեսական պարապմունքների համար լիարժեք պայմաններ ունեն: Գեղարվեստի դպրոցի ցուցասրահը տեղակայվել է նորակառույց երկրորդ հարկում:

Վանաձորի գեղարվեստի դպրոցԳեղանկարիչ, քանդակագործ Արսեն Ռաֆայելյանը 20 տարի է՝ գեղարվեստի դպրոցի տնօրենն է: Ասում է՝ ստեղծված պայմաններն անհամեմատելի են նախկին միջավայրի հետ: Թեեւ, կատակում է, հիմա ստեղծագործելիս կարծես կաշկանդված են, որ հատակին ներկ չթափեն կամ ինչ-որ իր տեղափոխելիս պատերը չվնասեն:

«Տարածքը զգալի ընդլայնվել է: Նախկինում, երբ տեսնում էին, թե ինչ փոշի է թափվում փտած դռներից կամ մտնում էին սանհանգույց, արդեն դա հերիք էր, որ հրաժարվեն երեխաներին այստեղ բերելուց: Հիմա լրիվ ուրիշ պայմաններ են: Նույնիսկ նրանք, որ երբեք չեն մտածել նկարչությամբ զբաղվելու մասին, շենք մտնելուց հետո չեն ուզում դուրս գալ», — «Ալիք Մեդիա»-ին ասաց Արսեն Ռաֆայելյանը:

Վանաձորի գեղարվեստի դպրոցԸստ տնօրենի՝ հիմա դպրոցում որեւէ բանի պակաս չունեն, միայն օդափոխության խնդիր կա. ամռանը թեեւ երեխաներն արձակուրդում են, բայց շենքի ներսում տոթ է լինում, գուցե օդորակիչների միջոցով կարողանան խնդիրը լուծել:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանական Թյուրինգիայի Լանդթագի ընտրություններում առաջատար է ծայրահեղ աջերի կուսակցությունը
հաջորդը
Իսրայելում բողոքի ցույցեր են ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառվածներին ազատելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն