• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆլորիդայում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը ավերել է առնվազն 125 տուն

aliq 14:56 | 10.10.2024
aliq 14:56 | 10.10.2024
Միլթոն փոթորիկի հետեւանքները Ֆլորիդայում
Լուսանկարը՝ AP-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը թուլացել է` հասնելով մինչեւ 1-ին կատեգորիա: Նման գնահատականներ հնչեցրել է Փոթորիկների դեմ պայքարի ԱՄՆ-ի ազգային կենտրոնը՝ նշելով, որ քամու արագությունը մեկ ժամում 145 կիլոմետր է։

Միեւնույն ժամանակ «Միլթոնը» շարունակում է մնալ կործանարար փոթորիկ եւ, ինչպես կանխատեսվում է, այդպես կմնա մինչեւ Ատլանտյան օվկիանոս ելքը, որը սպասվում է այսօր՝ հոկտեմբերի 10-ին։

Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման գործակալության գործադիր տնօրեն Քեւին Գաթրիի փոխանցած նախնական տեղեկություններով՝ ավերվել է առնվազն 125 տուն, իսկ 2,8 մլն սպառողի էլեկտրամատակարարումը խափանվել է։ Հաղորդվում է առնվազն երկու մարդու մահվան եւ մի քանի վիրավորների մասին:

Աղետի գոտուց մոտ երկու միլիոն մարդ է տարհանվել։ Երկրի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 1900 չվերթ։

ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելը Ֆլորիդայի բնակչությանը զգուշացրել է չփորձել լքել ապաստարանները՝ ընդգծելով, որ Միլթոնը դեռ մահացու վտանգ է ներկայացնում։

Նախորդ գիշեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆլորիդայի մի շարք պաշտոնյաների հետ եւ խնդրել նրանց անմիջապես զանգահարել իրեն, եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ աջակցություն փոթորկի հետեւանքների դեմ պայքարում: Բայդենը նաեւ հորդորեց ֆլորիդացիներին հետեւել անվտանգության ցուցումներին: «Սա բառացիորեն կյանքի եւ մահվան հարց է», — նշել է նախագահը:

«Միլթոն»-ը Ֆլորիդայում այս տարի պատուհասած երրորդ փոթորիկն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան առնվազն մի քանի ամիս կկարողանա պահել Կուրսկի մարզի գրաված հատվածները․ Bloomberg
հաջորդը
Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի եւ «Հեզբոլլահի» հետ սրվող հակամարտությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն