• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Ալիեւը կարող են քննարկել «Ռուսական տան» շուրջ տարաձայնությունները

aliq 17:20 | 07.02.2025
aliq 17:20 | 07.02.2025
Դմիտրի Պեսկով

Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ եւ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Այսպիսի կարծիք հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներում մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Եթե ​​ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ալիեւն ու Պուտինը կարող են քննարկումներ ունենալ  «Ռուսական տան» վերաբերյալ։

Ադրբեջանը փետրվարի 3-ին նոտա է հղել ռուսական կողմին՝ «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու պահանջով, որի համար որպես հիմնավորում ներկայացվել էր որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու հանգամանքը։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Բաքվից ստացված գրությունը եւ նշել, որ պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատվի վարձակալած տարածքը։

Անդրադառնալով նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն առաջացրած մեկ այլ հարցի՝ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանամանը, Պեսկովը նշել է, որ այդ կապակցությամբ Պուտինը չի նախատեսում առանձին հայտարարությամբ հանդես գալ։

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցը։ Փաստաթուղթը որեւէ եզրակացություն չի պարունակում ինքնաթիռի կործանման պատճառների մասին, սակայն մասնավորապես նշվում է, որ օդանավի բեկորների նախնական զննման ժամանակ հայտնաբերվել են անցքեր, ինչպես նաեւ ներքին հատվածի վնասվածքներ ու կողմնակի մետաղյա մանր բեկորներ, որոնց լուսանկարները կցված են զեկույցին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը չպետք է բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը արդեն մեկ անգամ խաբել է Թեհրանին․ Խամենեի
հաջորդը
Շոլցը կտրականապես դեմ է արտահայտվել Գազայի բնակչության վերաբնակեցման Թրամփի ծրագրին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն