• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերսկսել իսրայելցի պատանդների ազատ արձակումը․ Jerusalem Post

aliq 11:19 | 13.02.2025
aliq 11:19 | 13.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտացի միջնորդների հետ համաձայնության է եկել Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարը պահպանելու եւ պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերսկսելու վերաբերյալ։ Այդ մասին գրում է Jerusalem Post-ը։ 

Պարբերականը, հղում կատարելով Մեծ Բրիտանիայում գործող Al-Araby Al-Jadeed լրատվականի եգիպտական աղբյուրներին, գրում է, որ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը կպահպանվի «իր սկզբնական տեսքով», իսկ դրա դիմաց Գազան կտանա  մարդասիրական օգնություն եւ վառելիք։ Գազայի հատված մատակարարումները պետք է սկսվեն հինգշաբթի, որից հետո ՀԱՄԱՍ-ը կհրապարակի երեք պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն շաբաթ օրը։

Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի խոսնակ Աբու Ուբայդան հայտարարել է, որ պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին, հետաձգվել է: Պաղեստինյան շարժումը կարծում է, որ Իսրայելը խախտել է համաձայանգրի պայմանները, երբ «հետաձգել է տեղահանվածների վերադարձը Գազայի հարավից հյուսիս, կրակ բացել բնակիչների վրա եւ չի տրամադրել անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնությունը»։ 

Փետրվարի 11-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը փետրվարի 15-ի կեսօրին ազատ չարձակի իսրայելցի պատանդներին:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Կատարի կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին հայտարարեց, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը Դոհայի, Կահիրեի եւ Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շնորհիվ համաձայնության են եկել Գազայում պատանդների ազատ արձակման եւ հրադադարի հաստատման շուրջ։ Երեք փուլից բաղկացած համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ 

Գործարքով նախատեսված իսրայելցի պատանդառվածների ու Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հինգ փոխանակում է արդեն տեղի ունեցել։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել 21 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների, իսկ Իսրայելը՝ 584 բանտարկյալի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսին պատրաստ է վերսկսելու բանակցությունները ԵՄ-ի հետ․ Կոբախիձե
հաջորդը
Իսրայելը դիտարկում է մինչեւ 2025 թվականի վերջ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը․ WSJ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն