• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Դրսում դիմակ դնելը պարտադիր չէ Ֆրանսիայում

aliq 20:58 | 02.02.2022
aliq 20:58 | 02.02.2022
Paris

Ֆրանսիայում փետրվարի 2-ից դիմակ դնելու պարտադրանքը չեղարկվել է բաց երկնքի տակ, հանրային վայրերում, կրթական հաստատություններում եւ շուկաներում: Մասնավոր ընկերություններում եւ պետական հիմնարկ-ձեռնարկություններում հեռավար աշխատանքի պարտադրանքը եւս չեղարկվել է:

Այցելուների թվի սահմանափակումն արդեն չի գործում մշակութային եւ մարզական հաստատություններում:  Փետրվարի 16-ից կսկսեն աշխատել նաեւ պարասրահներն ու դիսկոտեկները:

Փետրվարի 1-ի դրությամբ Ֆրանսիայում լիովին պատվաստվել է շուրջ 52 միլիոն մարդ, ավելի քան 35 միլիոնը պատվաստվել է երրորդ խթանիչ պատվաստանյութով:  Համավարակի ընթացքում Ֆրանսիայում ՔՈՎԻԴ-19-ով վարակվել է մոտ 19,5 միլիոն մարդ, կորոնավիրուսն այստեղ  խլել է մոտ 130 հազար մարդու կյանք:

Նախօրեին Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները։ Դանիայի իշխանությունները չեն նախատեսում վերադառնալ սահմանափակումներին, սակայն զգուշավոր լավատեսություն են դրսեւորում։

ԱՀԿ-ն հորդորում է շտապել  դանդաղ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի երկրներին հորդորել է համավարակի կապակցությամբ սահմանված արգելքները մեղմացնել աստիճանաբար:

ԱՀԿ-ում ընդգծել են, որ արգելքների վերացումն ու սահմանափակումների մեղմացումը պետք է տեղի ունենան զուսպ եւ աստիճանական եղանակով, քանի որ թարմ տվյալներով՝ աշխարհում վերջին ժամանակաշրջանում շեշտակի ավելացել է կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ այս վիրուսը շատ վտանգավոր է եւ մարդկության աչքի առաջ շարունակում է զարգանալ: Ըստ նրա՝ ԱՀԿ-ն հետեւում եւ վերլուծում է «Օմիկրոն» ենթատեսակի՝ մտահոգություն հարուցող չորս տարբերակների, այդ թվում՝ B.A.2-ի զարգացման ընթացքը:

Կառույցի մասնագետների համոզմամբ, շատ երկրներում «օմիկրոնի» տարածումը դեռ գագաթնակետին չի հասել, հետեւաբար սահմանափակումների մեղմացումը պետք է իրագործել դանդաղ եւ քայլ առ քայլ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկու կին պաշտոնյա Աֆղանստանում
հաջորդը
Հայաստանցի լեռնադահուկորդը չի մասնակցի Օլիմպիադային

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն