• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

aliq 12:00 | 26.07.2022
aliq 12:00 | 26.07.2022
blinken, pashinyan

ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։

Նրանք քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։

«Բլինքենը պատրաստակամություն է հայտնել, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հանձնառու է նշված բոլոր հարցերի լուծումներին: Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունն ու ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգծին»,– ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ արտահայտել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ԱՄՆ պատրաստակամությունը:

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների կապակցությամբ եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

ԱՄՆ պետքարտուղարն իր թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների ընթացքը:

«Ես բարձր եմ գնահատում երկկողմ բանակցությունների ընթացքում առաջացած դրական դինամիկան եւ կոչ եմ անում զարգացնելու հետագա առաջընթացը տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄն պետքարտուղարության  հաղորդագրությունը

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցության կապերը հեշտացնելու համար։

Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը եւ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության  հաղորդագրության՝ «պետքարտուղարը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին եւ ընդգծել, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից՝ ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվելու ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ գտնելու երկարատեւ համապարփակ խաղաղություն»:

Պետքարտուղար Բլինքենը նաեւ ողջունել է վարչապետին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված դրական միտումների եւ կոնկրետ պայմանավորվածությունների համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիեւին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,-ասված է  ԱՄՆ պետքարտուղարության  հաղորդագրությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մատի եւ մատանու արանքո՞ւմ
հաջորդը
Զգուշացրել է զերծ մնալ ԱԷԿ-ի նկատմամբ սադրանքներից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն