• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուժեղ համանախագահության հրամայականը

aliq 16:21 | 16.03.2021
aliq 16:21 | 16.03.2021
Foreign Minister RA Ara Aivazian

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Նախարարը, ողջունելով շվեդ գործընկերոջ այցը Հայաստան, անդրադարձել է առանձնազրույցի եւ ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում շոշափած հարցերին, դրանց թվում՝ ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի լայն շրջանակին, ինչպես նաեւ հայ-շվեդական երկկողմ օրակարգին:

Այվազյանը Թուրքիայի գործուն աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի ուժի կիրառումը Արցախում ԵԱՀԿ հանձնառությունների եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է որակել:

Նա նշել է, որ  ռազմական հանցագործություններով ուղեկցված պատերազմից  չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերության մեջ պահելով հայ ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց, ինչը պետք է արժանանա միանշանակ դատապարտման:

ՀՀ արտգործնախարարն  ընդգծել է նաեւ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ՀՀ-ն դիտարկում է որպես հրադադարի վերականգնմանը եւ անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ:

«Թեեւ այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Մենք նաեւ կարիք ունենք ամուր եւ համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարեւորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»,- եզրափակել է ՀՀ արտգործնախարարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վանա լճի լուսանկարը NASA-ի մրցույթի առաջատար
հաջորդը
Վրաստան։ Դիմադրության պատմություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն