• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռեժիմի հանցագործությունները կփաստաթղթավորվեն

aliq 18:35 | 26.03.2021
aliq 18:35 | 26.03.2021
International Accountability Platform for Belarus

Եվրամիությունը, ի դեմս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, պաշտոնապես իր աջակցություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի օրոք մարդու իրավունքների ոտնահարման փաստաթղթավորման՝ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրոպայի 17 երկրների մասնակցությամբ միջազգային նոր հարթակի՝ International Accountability Platform for Belarus նախաձեռնությանը:

Բորելը նշել է, որ վերջին նախագահական կեղծված ընտրությունների ժամանակներից Բելառուսի իշխանությունները բողոքի խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ թույլ են տվել մարդու իրավունքների անընդունելի  խախտումներ, դրանց թվում՝ անմարդկային վերաբերմունք եւ սեռական բռնություն, վախի մթնոլորտի տարածում եւ այլն, իսկ Ազատության օրը՝ մարտի 25-ին եւս 200 մարդ են ձերբակալել, ինչը վկայում է, որ հալածանքների մասշտաբները չեն նվազել:

ԵՄ բարձր ներկայացուցիչն ասել է, որ այս շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին է ներկայացրել բանաձեւ, որը ենթադրում է ՄԱԿ-ի գերագույն կոմիսարին առընթեր ստեղծել մեխանիզմ այդ խախտումների մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:

Դեռ փետրվարին ԵՄ-ն 12 ամսով երկարացրել էր պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության եւ բիզնեսի 88 ներկայացուցիչների, դրանց թվում Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ հալածանքների ու ընտրություններում կեղծիքների համար պատասխանատու 7 ընկերության նկատմամբ: Բորելը խոստացել է, որ կպատրաստվի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:

Հիշեցնենք, որ International Accountability Platform for Belarus հարթակի գործունեությանն աջակցելու համար, Էստոնիան 30000 եվրո էր տրամադրել:

Հարթակի միջուկը կլինեն դանիական Dignity, բրիտանական Redress ոչ կառավարական կաղմակերպությունները եւ բելառուսական «Вясна» իրավապաշտպան կենտրոնը, ինչպես նաեւ Կտտանքների միջազգային հետաքննությունների կոմիտեի բելառուսական մասնաճյուղը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Չորս տարի մահիկի տակ»: Հայտնի հուշագրությունը՝ արաբերենով
հաջորդը
Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը՝ հակասահմանադրական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն