• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոտ 11 հազար վիրավոր զինծառայող, 885 հաշմանդամ

aliq 12:27 | 29.03.2021
aliq 12:27 | 29.03.2021
army

Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը տվյալներ է հայտնել պատերազմում վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների մասին.  գրեթե 11 հազար հայ զինծառայող է վիրավորվել այս պատերազմում, 885-ը հաշմանդամ է դարձել: Ըստ տվյալների, վիրավորների 2 տոկոսը լուրջ վնասվածքներ է ստացել, 7 տոկոսը՝ ծանր, 55 տոկոսը՝ թեթեւ: Այս պահին բուժվում է շուրջ 1500 զինծառայող:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն էլ հայտնել է, որ մինչեւ պատերազմի 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ, ինչը խոսում է այն մասին, որ հակառակորդը սկզբից կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցներ։

Զինծառայողների շրջանում առաջին գնդակային վիրավորումները, ըստ ՊՆ ներկայացուցչի, եղել են պատերազմի երրորդ շաբաթվանից հետո, երբ հակառակորդի զորքերը մոտեցել են, եւ անմիջական կոնտակտ է եղել:

Սահակ Օհանյանը հայտնել է նաեւ, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում զինծառայողների շրջանում 10 մահ է եղել, որոնց 90 տոկոսը, ըստ ՊՆ ներկայացուցչի, բանվոր-ծառայողներ են եղել եւ նրանց ընտանիքի անդամները: Վարակվածների ամենամեծ թիվը եղել է պատերազմի օրերին զորքերի եւ մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժի ժամանակ՝ վարակման մինչեւ 3500 դեպք:

Այս պահին զինված ուժերի զինծառայողների, պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
AstraZeneca. բուռն վեճերի կիզակետում
հաջորդը
Հայերին առնչվող նոր փաստաթուղթ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն